Գլխավոր Վերլուծություն 2022 թվականի արտակարգ դեպքերը

2022 թվականի արտակարգ դեպքերը

207
Տարածել

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2022 թվականին հանրապետությունում գրանցված տեխնածին, տարերային եւ սոցիալ-կենսաբանական բնույթի արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:

Հայաստանի հանրապետությունում 2022 թվականին գրանցվել է 14262 արտակարգ դեպք ու պատահար. 10606՝ տեխնածին, 699՝ տարերային,՝ 2957՝ սոցիալ – կենսաբանական բնույթի: 2021 թվականի համեմատությամբ, արտակարգ դեպքերի աճ է գրանցվել 2022 թվականի առաջին եւ չորրորդ եռամսյակներում՝ համապատասխանաբար 30-ով եւ 247-ով, իսկ երկրորդ եւ երրորդ եռամսյակ­ներում գրանցվել է նվազում՝ համապատասխանաբար 246-ով եւ 644-ով:

2022 թվակյանին արտակարգ դեպքերից ու պատահարներից զոհվել է 1158 (2021 թվականին՝ 5577, 2020 թվականին՝ 3284), տուժել` 109729 մարդ (2021 թվականին՝ 190641, 2020 թվականին՝ 167158): Զոհերի եւ տուժածների 51 տոկոսը կանայք են (56577), 8 տոկոսը՝ երեխաներ (8853): 2021 թվականին զոհվել կամ տուժել էր 77404 կին եւ 6973 երեխա, 2020 թվականին՝ 3032 կին եւ 1800 երեխա: Արտակարգ դեպքերից ու պատահարներից զոհերի 64,1, իսկ տուժածների 91,4 տոկոսը նոր  կորոնավիրուսային համաճարակից է:

2022 թվականին փրկարարները 219 մարդու կյանք են փրկել (2021 թվականին՝ 183, 2020 թվականին՝ 180): Ինչպես եւ դիտարկվող այլ տարիների հանրապետությունnւմ գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների գերակշիռ մասը՝ 90,7 տոկոսը հրդեհները, ճանապարհատրանսպորտային պատահարներն ու մարդկանց թունավորումներն են: Բացի սրանից, 2022 թվականին Հայաստանում գրանցվել է եւս 40 տեսակի արտակարգ դեպք ու պատահար. 197 փլուզում, վայրի կենդանիների 166 հարձակում, 138 երկրաշարժ, 123 մերկսառույց, պայթուցիկ սարքերի տեղադրման վերաբերյալ 72 ահազանգ, 71 ուժեղ քամի, 44 ձնաբուք, 29 պայթյուն, 25 առան ձյուն, 23 ուժեղ կարկուտ, 8 անասնահամաճարակ, 6 սողանք, 3 տեղատարափ անձրեւ եւ այլն:

Ըստ ամիսների.

Հունվար,  Փետրվար,  Մարտ,  Ապրիլ,

Մայիս,  Հունիս,  Հուլիս,  Օգոստոս,

Սեպտեմբեր,  Հոկտեմբեր,  Նոյեմբեր, Դեկտեմբեր:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ