Գլխավոր Վերլուծություն Սեպտեմբերի արտակարգ դեպքերը

Սեպտեմբերի արտակարգ դեպքերը

190
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2022 թվականի սեպտեմբերին հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:

ԱԻՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները սեպտեմբերին իրականացրել են 2924 ելք: 1489 կանչով փրկարարներն արձագանքել են արտակարգ դեպքերի, 787՝ կենցաղային կանչ, 186՝ կեղծ ահազանգ, 462՝ այլ դեպքեր: Նախորդ տարվա սեպտեմբերի համեմատությամբ, կատարված ելքերի քանակն աճել է 300-ով:

Արտակարգ դեպքերից ու պատահարներից զոհվել է 61, տուժել` 10 148 մարդ: Փրկարարները 19 մարդու կյանք են փրկել: Նոր կորոնավիրուսի համաճարակի ծավալների նվազմամբ պայմանավորված, նախորդ տարվա սեպտեմբերի համեմատությամբ, նկատվել է արտակարգ դեպքերից զոհվածների եւ տուժածների թվաքանակների կտրուկ նվազում՝ համապատասխանաբար 451-ով եւ 10 009-ով:

Ինչպես եւ դիտարկվող նախորդ ժամանակահատվածներում, արտակարգ դեպքերի զգալի մասը` 93,3 տոկոս կամ 1611 դեպք, հրդեհները, ճանապարհատրանսպորտային պատահարներն ու թունավորումներն են:

Հրդեհ

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհների առաջացման վերաբերյալ 1 307 ահազանգ (2021 թվականի սեպտեմբերին՝ 985 ահազանգ), որից հրդեհ է գրանցվել 996 դեպքում (2021 թվականի սեպտեմբերին՝ 734 դեպք): 153 դեպքում գրանցվել է կեղծ ահազանգ (2021 թվականի սեպտեմբերին՝ 108): 129 դեպքում հրդեհի բռնկման սպառնալիք եւ ծխապատ գոտին, իսկ 29 դեպքում՝ հսկողությամբ իրականացվող այրումները, հրդեհի տեղ են ընդունել եւ ահազանգել փրկարարներին:

Սեպտեմբեր ամսին հրդեհների կեսից ավելին՝ 56,1 տոկոս կամ 559 դեպք, գրանցվել է քաղաքներում, մնացածը՝ 437 դեպք` գյուղերում: Նախորդ տարվա սեպտեմբեր ամսվա համեմատությամբ, քաղաքային հրդեհների քանակն աճել է 96-ով, գյուղական հրդեհներինը՝ 166: Երեւանում գրանցվել է 204 հրդեհ: Մարզերից ամենաշատը տուժել է Կոտայքը՝ 259, ամենաքիչը՝ Վայոց ձորը՝ 24 դեպք:

Ըստ համայնքների. ամենաշատը տուժել են Կոտայքի քաղաքները՝ 135 եւ գյուղերը՝ 124: Ամենաքիչը տուժել են Արագածոտնի եւ Արմավիրի քաղաքները՝ 9-ական հրդեհ, եւ Վայոց ձորի գյուղերը՝ 7 հրդեհ:

Հրդեհների գրեթե կեսը՝ 640 դեպք, գրանցվել է բուսածածկ տարածքներում: Բացի սրանից կրակի բաժին են դարձել. աղբ՝ 102, առանձնատուն՝ 53, տրանսպորտային միջոց՝ 42, բնակելի շենք՝ 29, տնակ-ավտոտնակ՝ 23, պահեստավորված անասնակեր՝ 10 եւ այլն:

Ճանապարհատրանսպորտային պատահար՝ ՃՏՊ

2022 թվականի սեպտեմբերին փրկարարները ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ 367 կանչ են ստացել՝ 26-ով քիչ, քան 2021-ի սեպտեմբերին: Այս ՃՏՊ-ներից զոհվել է 20, տուժել՝ 531 մարդ: 2021 թվականի սեպտեմբեր ամսվա համեմատությամբ, նվազել է եւ՛ զոհերի, եւ՛ տուժածների թվաքանակը, համապատասխանաբար 7-ով եւ 55-ով: ՃՏՊ-ների 39,5 տոկոսը՝ 145 դեպք, գրանցվել է մայրաքաղաքում: Մարզերից ամենաշատը տուժել է Կոտայքը՝ 38, ամենաքիչը՝ Տավուշը՝ 9:

Թունավորում

2022 թվականի սեպտեմբերին փրկարարները թունավորումների վերաբերյալ 248 կանչ են ստացել: Այս թունավորումներից զոհվել է 2, տուժել՝ 255 մարդ: 2021 թվականի սեպտեմբերի համեմատությամբ, թունավորումների վերաբերյալ կանչերն աճել են 90-ով, տուժածների քանակը՝ 87-ով, իսկ զոհվածների թվաքանակը մնացել է անփոփոխ:

Դեպքերի առավելագույն ցուցանիշը գրանցվել է մայրաքաղաքում՝ 131 թունավորում: Մարզերից ամենաշատը տուժել է Արմավիրը՝ 54 դեպք, ամենաքիչը՝ Վայոց ձորը, Լոռին, Արագածոտնը՝ մեկական թունավորում:

Թունավորումների հիմնական պատճառներն են. դեղորայք՝ 69 դեպք, ալկոհոլ՝ 60, քիմիական նյութեր՝ 31, շմոլ գազ եւ բնական գազ՝ 7-ական, սննդամթերք՝ 5 եւ այլն:

Կորոնավիրուս

2020 թվականի մարտից հանրապետությունում բռնկված կորոնավիրուսի համաճարակից 2022 թվականի սեպտեմբերին զոհվել է 36, տուժել՝ 9 351 մարդ:

Այլ դեպքեր

2022 թվականի սեպտեմբերին հանրապետությունում գրանցվել է վայրի կենդանիների 25 հարձակում, 7 ուժեղ քամի, 5 փլուզում, երկուական քարաթափում, պայթյուն, մեկական՝ ուժեղ կարկուտ, անասնահամաճարակ, սողանք, դարափուլ (փլվածք, նստվածք) եւ այլն:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Հ.Գ. Նախորդ ամիսների արտակարգ դեպքերը.

Հունվար

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս

Հունիս

Հուլիս

Օգոստոս