Գլխավոր Վերլուծություն ՆԳՆ ՍՊՏԾ ՇԱԲԱԹԱԿԱՆ ԱՄՓՈՓ. 1 ԵՐԿՐԱՇԱՐԺ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՆԳՆ ՍՊՏԾ ՇԱԲԱԹԱԿԱՆ ԱՄՓՈՓ. 1 ԵՐԿՐԱՇԱՐԺ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

626
Տարածել

   Ապրիլի 18-24-ը Ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցել է 1 երկրաշարժ։ Մասնավորապես՝ ապրիլի 18-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 15 կմ հարավ-արևելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։

   Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 5 երկրաշարժ՝

  • Ապրիլի 19-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Սալմաս քաղաքից 40 կմ հյուսիս-արևմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ.
  • Ապրիլի 20-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 11 կմ արևելք ՝ 6-7 բալ ուժգնությամբ.
  • Ապրիլի 20-ին Ադրբեջանում՝ Աղջաբեդի քաղաքից 25 կմ հարավ-արևելք՝ 3-4 բալ ուժգնությամբ.
  • Ապրիլի 20-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 11 կմ արևելք՝ 4 բալ ուժգնությամբ.
  • Ապրիլի 23-ին Ադրբեջանում՝ Գյանջա քաղաքից 9 կմ հյուսիս-արևելք՝ 4 բալ ուժգնությամբ։

   Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 2 երկրաշարժ: Մասնավորապես՝ ապրիլի 22-ին Թայվանի Հուալյան քաղաքից 25 կմ և 10 կմ դեպի հարավ-արևելք՝ համապատասխանաբար 6.1 և 6.0 մագնիտուդով:

ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ