Գլխավոր Վերլուծություն ՆԳՆ ՍՊՏԾ ՇԱԲԱԹԱԿԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ․ 2 ԵՐԿՐԱՇԱՐԺ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՆԳՆ ՍՊՏԾ ՇԱԲԱԹԱԿԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ․ 2 ԵՐԿՐԱՇԱՐԺ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

537
Տարածել

   Ապրիլի 4-10-ը Ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցել է 2 երկրաշարժ՝

  • ապրիլի 7-ին Աշոցք գյուղից 19 կմ հարավ-արևելք՝ 4 բալ ուժգնությամբ,
  • ապրիլի 10-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 9 կմ արևելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։

   Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 1 երկրաշարժ: Մասնավորապես՝ ապրիլի 4-ին Ադրբեջանում՝ Քարվաճառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

   Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 4 երկրաշարժ՝

  • ապրիլի 4-ին Ճապոնիայի Միյագի պրեֆեկտուրայի Իսինոմակիքաղաքից 86 կմ դեպի հարավ-արևելք՝6.1 մագնիտուդով:
  • ապրիլի 5-ին Հյուսիսային Մարիանյան կղզիներ Սայպան մայրաքաղաքից 434 կմ դեպի հյուսիս-արևմուտք՝ 8 մագնիտուդով:
  • ապրիլի 9-ին Ինդոնեզիայի Մանոկվարի քաղաքից 103 կմ դեպի հարավ-արևելք և Տոբելո քաղաքից 150 կմ դեպի հյուսիս-արևմուտք՝ համապատասխանաբար 6.0 և 6.4 մագնիտուդով:

Երկրշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ