Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

Անցած յոթ օրում Հայաստանում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

412
Տարածել

Նոյեմբերի 7-13 հատվածում Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ եւ ավել ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ 8 երկրաշարժ.

Նոյեմբերի 8-ին Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 27 կմ հյուսիս-արեւմուտք 2-3 բալ ուժգնությամբ, Թուրքիայում՝ Վան քաղաքից 20 կմ արեւմուտք 4-5 բալ ուժգնությամբ։

Նոյեմբերի 9-ին Իրանում՝ Մակու քաղաքից 20 կմ հարավ-արեւելք 2-3 բալ ուժգնությամբ, Թուրքիայում՝ Վան քաղաքից 20 կմ հյուսիս-արեւմուտք 2-3 բալ ուժգնությամբ։

Նոյեմբերի 10-ին Իրանում՝ Մակու քաղաքից 35 կմ հարավ-արեւմուտք  եւ 39 կմ հարավ-արեւելք 2-3 բալ ուժգնությամբ։

Նոյեմբերի 12-ին Վրաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Ծնորի քաղաքից 15 կմ հյուսիս-արեւելք 3 բալ ուժգնությամբ:

Նոյեմբերի 13-ին , Թուրքիայում՝ Դողուբայազետ քաղաքից 12 կմ հարավ-արեւմուտք 2-3 բալ ուժգնությամբ:

Տարածաշրջանից դուրս գրանցվել է 6 եւ ավելի մագնիտուդով գրանցվել է երեք երկրաշարժ: Նոյեմբերի 9-ին 6,8 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում` Նորվեգիայի Յան Մայեն կղզու հարավային տարածքում, Օլոնկինբուեն բնակավայրից 125 կմ դեպի հարավ-արեւելք: Հաջորդ օրը 6,2 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել Տոնգայում, Պանգայի քաղաքից 61 կմ դեպի հարավ: Նոյեմբերի 11-ին Հյուսիս-ատլանտյան օվկիանոսում գրանցվել է 6,3 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան: