Գլխավոր Վերլուծություն Հոկտեմբերի արտակարգ դեպքերը

Հոկտեմբերի արտակարգ դեպքերը

184
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2022 թվականի հոկտեմբերին հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:

2022 թվականի հոկտեմբերին փրկարար ծառայության ստորաբաժանումները իրականացրել են 1 919 ելք, 165-ով ավելի քան 2021-ի հոկտեմբերին: 670 կանչով փրիկարարներն արձագանքել են արտակարգ դեպքերի, 745՝ կենցաղային կանչ, 142՝ կեղծ ահազանգ, 362՝ այլ դեպք: Արտակարգ դեպքերից ու պատահարներից զոհվել է 58, տուժել` 2 258 մարդ: Փրկարարները 10 մարդու կյանք են փրկել: Նոր կորոնավիրուսի համաճարակի ծավալների նվազմամբ պայմանավորված, արձանագրվել է արտակարգ դեպքերից զոհվածների եւ տուժածների թվաքանակների նվազում՝ համապատասխանաբար 1 024-ով եւ 44 211-ով:

Ինչպես եւ դիտարկվող նախորդ ժամանակահատվածներում, արտակարգ դեպքերի զգալի մասը` 94, տոկոս կամ 1 082 դեպք, հրդեհները, ճանապարհատրանսպորտային պատահարներն ու թունավորումներն են:

Հրդեհ

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհների առաջացման վերաբերյալ 657 ահազանգ (2021 թվականի հոկտեմբերին՝ 498 ահազանգ), հրդեհ է գրանցվել 435 դեպքում (2021 թվականի հոկտեմբերին՝ 330): 111 դեպքում գրանցվել է կեղծ ահազանգ (2021 թվականի հոկտեմբերին՝ 85): 93 դեպքում հրդեհի բռնկման սպառնալիքը եւ ծխապատ գոտին, իսկ 18 դեպքում՝ հսկողությամբ իրականացվող այրումները հրդեհի տեղ են ընդունել եւ ահազանգել փրկարարներին:

Հոկտեմբերին հրդեհների 60,2 տոկոսը՝ 262 դեպք, գրանցվել է քաղաքներում, 39,8 տոկոսը՝ 173 դեպք` գյուղերում: Նախորդ տարվա հոկտեմբերի համեմատությամբ, քաղաքային հրդեհների քանակն աճել է 51-ով, գյուղական հրդեհներինը՝ 54-ով: Երեւանում գրանցվել է 128 հրդեհ: Մարզերից ամենաշատը տուժել է Կոտայքը՝ 98 հրդեհ, ամենաքիչը՝ Վայոց ձորը՝ 7 հրդեհ:

Ըստ համայնքների. ամենաշատը տուժել են Կոտայքի քաղաքները՝ 55 եւ գյուղերը՝ 43: Ամենաքիչը տուժել են Արագածոտնի քաղաքները՝ 2 եւ Վայոց ձորի գյուղերը՝ 7 հրդեհ: 2022 թվականի հոկտեմբերին Վայոց ձորի քաղաքներում հրդեհ չի գրանցվել:

Հրդեհների մեծ մասը գրանցվել է բուսածածկ տարածքներում՝ 180 դեպք: Բացի սրանից, կրակի բաժին են դարձել. աղբ՝ 65, առանձնատուն՝ 44, տրանսպորտային միջոց՝ 42, բնակելի շենք՝ 20, պահեստավորված անասնասկեր՝ 12, տնակ-ավտոտնակ՝ 10 եւ այլն:

Ճանապարհատրանսապորտային պատահար՝ ՃՏՊ

2022 թվականի հոկտեմբերին փրկարարները ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ 420 կանչ են ստացել՝ 30-ով ավելի քան 2021-ի հոկտեմբերին: Այս ՃՏՊ-ներից զոհվել է 37, տուժել՝ 560 մարդ: Նախորդ տարվա հոկտեմբերի համեմատությամբ աճել են եւ՛ զոհերի, եւ՛ տուժածների թվաքանակները, համապատասխանաբար 4-ով եւ 28-ով:

ՃՏՊ-ների 39 տոկոսը՝ 164 դեպք, գրանցվել է մայրաքաղաքում: Մարզերից ամենաշատը տուժել է Կոտայքը՝ 48 ՃՏՊ, ամենաքիչը՝ Սյունիք՝ 10 ՃՏՊ:

Թունավորում

2022 թվականի հոկտեմբերին փրկարարները թունավորումների վերաբերյալ 227 կանչ են ստացել: Դեպքերի առավելագույն ցուցանիշը գրանցվել է մայրաքաղաքում՝ 135 դեպք: Մարզերից ամենաշատը տուժել է Արմավիրը՝ 29 դեպք, ամենաքիչը՝ Տավուշը, Վայոց ձորը, Սյունիքը՝ երկուական թունավորում:

Թունավորումների հիմնական պատճառներն են. ալկոհոլ՝ 82, քիմիական նյութեր՝ 60, դեղորայք՝ 33, շմոլ գազ՝ 21, սննդամթերք՝ 7 եւ այլն:

Կորոնավիրուս

2020 թվականի մարտից հանրապետությունում բռնռկված կորոնավիրուսի համաճարակից 2022 թվականի հոկտեմբերին զոհվել է 18, տուժել՝ 1 439 մարդ:

Այլ դեպքեր

2022 թվականի հոկտեմբերին հանրապետությունում գրանցվել է 13 փլուզում, վայրի կենդանիների 4 հարձակում, երկուական անասնահամաճարակ եւ պայթյուն, մեկական քարաթափում, դարափուլ (փլվածք, նստվածք), կայծակ եւ այլն:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Հ.Գ. Նախորդ ամիսների արտակարգ դեպքերը.

Հունվար
Փետրվար
Մարտ
Ապրիլ
Մայիս
Հունիս
Հուլիս
Օգոստոս
Սեպտեմբեր