Գլխավոր Վերլուծություն Ապրիլի արտակարգ դեպքերը

Ապրիլի արտակարգ դեպքերը

2053
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2022 թվականի ապրիլին հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:
ԱԻՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները ապրիլ ամսին իրականացրել են 1985 ելք՝ 148-ով պակաս, քան 2021-ի ապրիլին: 829 կանչով փրկարարներն արձագանքել են արտակարգ դեպքերի, 686՝ կենցաղային կանչ, 94՝ կեղծ ահազանգ, 376՝ այլ դեպք:
Արտակարգ դեպքերից ու պատահարներից զոհվել է 32, տուժել՝ 998 մարդ: Փրկարարները 6 մարդու կյանք են փրկել: 2021 թվականի ապրիլի համեմատությամբ, կորոնավիրուսի համաճարակի ծավալների նվազմամբ պայմանավորված, արձանագրվել է զոհվածների եւ տուժածների թվաքանակների կտրուկ նվազում՝ համապատասխանաբար 601-ով եւ 22053-ով:
Ինչպեսեւ դիտարկվող նախորդ ժամանակահատվածներում, արտակարգ դեպքերի գերակշիռ մասը՝ 91,9 տոկոսը (1011 դեպք) հրդեհները, ճանապարհատրանսպորտային պատահարներն ու թունավորումներն են:

Հրդեհ
Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհների առաջացման վերաբերյալ 662 ահազանգ (2021 թվականի ապրիլին՝ 633 ահազանգ), որից հրդեհ է գրանցվել 488 դեպքում (2021 թվականի ապրիլին՝ 439 դեպք): 21 դեպքում հսկողությամբ իրականացվող այրումը, 83 դեպքում հրդեհի բռնկման սպառնալիքը կամ ծխապատ գոտին հրդեհի տեղ են ընդունել եւ ահազանգել փրկարարներին: 2022 թվականի ապրիլին գրանցվել է հրդեհի 70 կեղծ ահազանգ:
Ապրիլին հրդեհների 58,4 տոկոսը՝ 285 դեպք, գրանցվել է քաղաքներում, իսկ 41,6 տոկոսը կամ 203 դեպք` գյուղերում: Նախորդ տարվա ապրիլի համեմատ, քաղաքային հրդեհների քանակն աճել է 6-ով, իսկ գյուղական հրդեհներինը՝ 43-ով:
Երեւանում գրանցվել է 157 հրդեհ: Մարզերից ամենաշատը տուժել է Արարատը՝ 87, ամենաքիչը՝ Վայոց ձորը՝ 13: Ըստ համայքների՝ ամենաշատը տուժել են Կոտայքի քաղաքները՝ 19 եւ Արարատի գյուղերը՝ 68: Ամենաքիչը տուժել են Տավուշի քաղաքները՝ 2 եւ Շիրակի գյուղերը՝ 6:
Հրդեհների առավելագույն քանակը՝ 219 դեպք, գրանցվել է բուսածածկ տարածքներում: Բացի սրանից կրակի բաժին են դարձել. աղբ՝ 86 հրդեհ, առանձնատուն՝ 41, տրանսպորտային միջոց՝ 33, տնակ-ավտոտնակ՝ 23, բնակելի շենք՝ 15 եւ այլն:

Ճանապարհատրանսպորտային պատահար՝ ՃՏՊ
2022 թվականի ապրիլին փրկարարները ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ 315 կանչ են ստացել՝ 12-ով պակաս, քան 2021-ի ապրիլին:
ՃՏՊ-ների կեսից ավելին՝ 51,1 տոկոսը կամ 161 դեպք, գրանցվել է մայրաքաղաքում: Մարզերից ամենաշատը տուժել է Արարատը՝ 27 ՃՏՊ, ամենաքիչը Վայոց ձորը` 7 դեպք:

Թունավորում
2022 թվականի ապրիլին փրկարարները թունավորումների վերաբերյալ 208 ահազանգ են ստացել, 12-ով պակաս քան 2021-ի ապրիլին: Թունավորումներից զոհվել է 2, տուժել՝ 247 մարդ: 2021 թվականի ապրիլի համեմատությամբ, զոհվածների եւ տուժածների թվաքանակները նվազել են, համապատասխանաբար՝ 3-ով եւ 42-ով:
Մայրաքաղաքում գրանցվել է 104 թունավորում: Մարզերից ամենաշատը տուժել է Արմավիրը՝ 33 դեպք, ամենաքիչը՝ Վայոց ձորն ու Տավուշը՝ երկուական:
Թունավորումների հիմնական պատճառներն են. քիմիական նյութեր՝ 59, ալկոհոլ՝ 43, դեղորայք՝ 35, շմոլ գազ՝ 32, սննդամթերք՝ 8, բնական գազ՝ 5, եւ այլն:

Կորոնավիրուս
2020 թվականի մարտից հանրապետությունում բռնկված կորոնավիրուսի համաճարակը նահանջում է: 2022 թվականի ապրիլին վարակից զոհվել է զոհվել է 6, տուժել՝ 325 մարդ:

Այլ դեպքեր
2022 թվականի ապրիլին հանրապետությունում գրանցվել է վայրի կենդանիների 13 հարձակում, 10 փլուզում, 9 ուժեղ քամի, 5 քարաթափում, 2-ական հեղեղում եւ ջրահեղձում, 1-ական պայթյուն, դարափուլ, սողանք, անասնահամաճարակ եւ այլն:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Հ.Գ. Նախորդ ամիսների արտակարգ դեպքերը.

Հունվար

Փետրվար

Մարտ