Գլխավոր Վերլուծություն Նոյեմբերի արտակարգ դեպքերը

Նոյեմբերի արտակարգ դեպքերը

186
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2022 թվականի նոյեմբերին հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:

ԱԻՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները նոյեմբերին իրականացրել են 1708 ելք՝ 374-ով ավելի քան 2021-ի նոյեմբերին: 640 կանչով փրկարարներն արձագանքել են արտակարգ դեպքերի, 695՝ կենցաղային կանչ, 252՝ այլ դեպքեր, 121՝ կեղծ ահազանգ: Այս արտակարգ դեպքերից ու պատահարներից զոհվել է 50, տուժել` 1359 մարդ: Փրկարարները 14 մարդու կյանք են փրկել: Նոր կորոնավիրուսային համաճարակի ծավալների նվազմամբ պայմանավորված, 2021 թվականի նոյեմբերի համեմատությամբ, 2022 թվականի նոյեմբերին արձանագրվել է զոհվածների եւ տուժածների թվաքանակների նվազում՝ համապատասխանաբար 1214-ով եւ 27864-ով:

Ինչպես եւ դիտարկվող նախորդ ժամանակահատվածներում, 2022 թվականի նոյեմբերին էլ արտակարգ դեպքերի զգալի մասը` 95,1 տոկոսը՝ հրդեհները, ճանապարհատրանսպորտային պատահարներն ու թունավորումներն են:

Հրդեհ

2022 թվականի նոյեմբերին գրանցվել է հրդեհ­նե­րի առա­ջաց­ման վե­­­­րա­­­­­­բեր­յալ 570 ահազանգ (2021 թվականի նոյեմբերին՝ 368 ահազանգ), որից հրդեհ է գրանցվել 372 դեպքում (2021 թվականի նոյեմբերին՝ 234): 96 դեպքում գրանցվել է կեղծ ահազանգ (2021 թվականի նոյեմբերին՝ 67): 84 դեպքում՝ հրդեհի բռնկման սպառ­նալիք եւ ծխապատ գոտին, իսկ 18-ում՝ հսկողությամբ իրականացվող այրումներ հրդեհի տեղ են ընդունել եւ ահազանգել փրկարարներին:

2022-ի նոյեմբերին հրդեհների 66,9 տոկոսը՝ 249 դեպք, գրանցվել է քաղաքներում, 33,1 տոկոսը՝ 123 դեպք` գյուղերում: Նախորդ տարվա նոյեմբերի հա­մեմատությամբ քաղաքային հրդեհների քանակն աճել է 87-ով, գյուղական հրդեհներինը՝ 51-ով:

Երեւանում գրանցվել է 119 հրդեհ: Մարզերից ամենաշատը տուժել է  Սյունիքը՝ 48, ամենաքիչը՝ Վայոց ձորը՝ 5: Ըստ համայնքների. ամենաշատը տուժել են  Սյունիքի քաղաքները՝ 33 եւ  Կոտայքի գյուղերը՝ 24: Ամենաքիչը տուժել են Վայոց ձորի քաղաքները՝ 2 եւ  նույն մարզի գյուղերը՝ 3:

Հրդեհների մեծ մասը՝ 132 դեպք, գրանցվել է բուսածածկ տարածքներում: Բացի սրանից կրակի բաժին են դարձել՝ աղբ՝ 67, առանձնատուն՝ 39, տրանսպորտային միջոց՝ 32, բնակելի շենք՝ 19, պահեստավորված անասնակեր՝ 10, տնակ-ավտոտնակ՝ 9 եւ այլն:

Ճանապարհատրանսպորտային պատահարներ՝ ՃՏՊ

2022 թվականի նոյեմբերին փրկարարները ՃՏՊ-ների վերաբերյալ 410 ահազանգ են ստացել: Այս ՃՏՊ-ներից զոհվել է 42, տուժել՝ 587 մարդ: 2021 թվականի նոյեմբերի համեմա­տ, աճել են եւ զոհերի եւ տուժածների թվաքանակները՝ համապատասխանաբար՝ 14-ով եւ 73-ով:

ՃՏՊ-ների գերակշիռ մասը՝ 44,1 տոկոս՝ 181 դեպք, գրանցվել է Երեւան քաղաքում: Մարզերից ամենաշատը տուժել է Կոտայքը՝ 49, ամենաքիչը՝ Տավուշը՝ 9:

Թունավորում

2022 թվականի նոյեմբերին փրկարարները թունավորումների վերաբերյալ 196 կանչ են ստացել: Այս թունավորումներից զոհվել է 1, տուժել՝ 267 մարդ: 2021 թվականի նոյեմբերի համեմատությամբ, թունավորումների դեպքերն աճել են 45-ով, իսկ դրանցից զոհվածների եւ տուժածների թվաքանակները նվազել են՝ համապատասխանաբար 1-ով եւ 31-ով:

Մայրաքաղաքում գրանցվել է թունավորումների վերաբերյալ 127 կանչ: Մարզերից ամենաշատ կանչեր ստացվել են Արարատում՝ 14, ամենաքիչը՝ Վայոց ձորում՝ 2: 2022 թվականի նոյեմբերին Սյունիքում թունավորման վերաբերյալ կանչ չի ստացվել:

Թունավորումների հիմնական պատճառներն են. ալկոհոլ՝ 79, քիմիական նյութեր՝ 52, շմոլ գազ՝ 29, դեղորայք՝ 20, բնական գազ՝ 2 եւ այլն:

Կորոնավիրուս

2020 թվականի մարտից հանրապետությունում տարածված Նոր կորոնավիրուս համաճարակից 2022 թվականի նոյեմբերին զոհվել է 1, տուժել՝ 494 մարդ:

Այլ դեպքեր

2022 թվականի նոյեմբերին հանրապետությունում գրանցվել է վայրի կենդանիների 5 հարձակում, 3 փլուզում, մեկական պայթյուն եւ քարաթափում եւ այլն:

Հ.Գ. Նախորդ ամիսների արտակարգ դեպքերը.

Հունվար
Փետրվար
Մարտ
Ապրիլ
Մայիս
Հունիս
Հուլիս
Օգոստոս
Սեպտեմբեր
Հոկտեմբեր