Գլխավոր Վերլուծություն Ինչպես դիմակայել կլիմայական փոփոխություններին

Ինչպես դիմակայել կլիմայական փոփոխություններին

180
Տարածել

ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (UNDP) Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ եւ Կանաչ կլիմայի հիմնադրամի (GCF) 2,9 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսավորմամբ իրականացրել է «Հարմարվողականության ազգային ծրագիր՝ Հայաստանում միջնաժամկետ եւ երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար» քառամյա ծրագիրը, որն ամփոփվեց նախորդ տարի։

Ծրագրի շրջանակում պատրաստվել են երկու ուսուցողական-տեղեկատվական հոլովակ՝ բարձրլեռնային Ջերմաշեն համայնքում ապրող հարեւանների՝ Սիսակի եւ Միսակի մասին։ Նրանք ծանոթանում են եւ սովորում դիմակայել կլիմայական փոփոխություններին, ավելի արդյունավետ են կազմակերպում իրենց տնտեսությունը՝  ներդնելով ոռոգման կաթիլային համակարգ եւ հակակարկտային համակարգեր, մշակում են գյուղական տուրիզմի զարգացման պլաններ։

Տեսահոլովակների հղումները՝ ստորեւ․

Սիսակը, Միսակն ու կլիմայի փոփոխությունը

Սիսակն ու Միսակը շարունակում են հարմարվել կլիմայի փոփոխությանը

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ