Գլխավոր Վերլուծություն Հուլիսի արտակարգ դեպքերը

Հուլիսի արտակարգ դեպքերը

113
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2022 թվականի հուլիսին հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:

ԱԻՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները հուլիսին իրականացրել են 3035 ելք: 1163 կանչով փրկարարներն արձագանքել են արտակարգ դեպքերի, 923` կենցաղային կանչ, 158՝ կեղծ ահազանգ, 791՝ այլ դեպք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, կատարված ելքերի քանակը նվազել է 273-ով: Արտակարգ դեպքերից ու պատահարներից զոհվել է 37, տուժել` 4 340 մարդ: Փրկարարները 29 մարդու կյանք են փրկել: 2020 թվականի մարտից հանրապետությունում տարածված նոր կորոնավիրուսային համաճարակի ծավալների նվազմամբ պայմանավորված, կտրուկ նվազել են զոհվածների եւ  տուժածների թվաքանակները՝ համապատասխանաբար 101-ով եւ 1 803-ով:

Ինչպես եւ դիտարկվող նախորդ ժամանակահատվածներում արտակարգ դեպքերի զգալի մասը` 92,9 տոկոսը, հրդեհները, ճանապարհատրանսպորտային պատահարներն ու թունավորումներն են:

Հրդեհ

2022 թվականի հուլիսին գրանցվել է հրդեհների առաջացման վերաբերյալ 1 020 ահազանգ (2021 թվականի հուլիսին՝ 1 196 ահազանգ), հրդեհ է գրանցվել 766 դեպքում (2021 թվականի հուլիսին՝ 889 դեպք): 111 դեպքում գրանցվել է կեղծ ահազանգ (2021 թվականի հուլիսին՝ 142), 107 դեպքում՝ հրդեհի բռնկման սպառնալիքը եւ ծխապատ գոտին, 36 դեպքում՝ հսկողությամբ իրականացվող այրումը հրդեհի տեղ են ընդունել եւ ահազանգել փրկարարներին:

Հուլիսին հրդեհների 63,2 տոկոսը՝ 484 դեպք, գրանցվել է քաղաքներում, իսկ 36,8 տոկոսը՝ 282 դեպք` գյուղերում: Նախորդ տարվա հուլիսի համեմատությամբ, քաղաքային հրդեհների քանակը նվազել է 86-ով, գյուղական հրդեհներինը՝ 37-ով: Երեւանում գրանցվել է 269 հրդեհ: Մարզերից ամենաշատը տուժել է Կոտայքը՝ 177 հրդեհ, ամենաքիչը Գեղարքունիքը՝ 18:

Ըստ համայնքների. ամենաշատը տուժել են Կոտայքի քաղաքները՝ 79 եւ գյուղերը՝ 98: Ամենաքիչը տուժել են Արարատի քաղաքները՝ 4 հրդեհ եւ Շիրակի գյուղերը՝ 8 հրդեհ:

Հրդեհների կեսը՝ 383 դեպք, գրանցվել է բուսածածկ տարածքներում: Բացի սրանից, կրակի բաժին են դարձել. աղբ՝ 140 հրդեհ, առանձնատուն՝ 48, տրանսպորտային միջոց՝ 47, բնակելի շենք՝ 26, տնակ-ավտոտնակ՝ 16, պահեստավորված անասնակեր՝ 7 եւ այլն:

Ճանապարհատրանսպորտային պատահար՝ ՃՏՊ

2022 թվականի հուլիսին փրկարարները ճանապարհատրանսպորտային պատահաների վերաբերյալ 394 կանչ են ստացել՝ 71-ով պակաս, քան 2021-ի հուլիսին: ՃՏՊ-ների 35,5 տոկոսը (140 դեպք) գրանցվել է մայրաքաղաքում: Մարզերից ամենաշատը տուժել է Կոտայքը՝ 43 դեպք, ամենաքիչը՝ Վայոց ձորը՝ 8 դեպք:

Թունավորում

2022 թվականի հուլիսին փրկարարները թունավորումների վերաբերյալ 334 կանչ են ստացել՝ 58-ով ավելի քան 2021-ի հուլիսին: Երեւանում գրանցվել է թունավորումների վերաբերյալ 129 կանչ: Մարզերից ամենաշատը տուժել է Արմավիրը՝ 105 դեպք, ամենաքիչը՝ Սյունիքը՝ 2 թունավորում:

Թունավորումների հիմնական պատճառներն են. ալկոհոլ՝ 86, քիմիական նյութեր՝ 56, դեղորայք՝ 41, սննամթերք՝ 23, շմոլ գազ՝ 3 եւ այլն:

Կորոնավիրուս

2020 թվականի մարտից հանրապետությունում տարածված նոր կորոնավիրուսի համաճարակից 2022 թվականի հուլիսին զոհվել է 9, տուժել՝ 3373 մարդ:

Այլ դեպքեր

2022 թվականի հուլիսին հանրապետությունում գրանցվել է վայրի կենդանիների 21 հարձակում, 11 ուժեղ քամի, 8 փլուզում, 3 պայթյուն, 2-ական դարափուլ (փլվածք, նստվածք), ուժեղ կարկուտ, 1 ցրտահարություն եւ այլն:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Հ.Գ. Նախորդ ամիսների արտակարգ դեպքերը.

Հունվար

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս

Հունիս