Գլխավոր Վերլուծություն Հունիսի արտակարգ դեպքերը

Հունիսի արտակարգ դեպքերը

180
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2022 թվականի հունիսին հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:
Հունիսին ԱԻՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները իրականացրել են 2495 ելք՝ 1578-ով պակաս քան 2021-ի հունիսին: 628 կանչով փրկարարներն արձագանքել են արտակարգ դեպքերի, 816՝ կենցաղային կանչ, 120՝ կեղծ ահազանգ, 931՝ այլ դեպք: Արտակարգ դեպքերից ու պատահարներից զոհվել է 34, տուժել` 1273 մարդ: Փրկարարները 16 մարդու կյանք են փրկել: Կորոնավիրուսի համաճարակի ծավալների նվազմամբ պայմանավորված, արձանագրվել է արտակարգ դեպքերից ու պատահարներից զոհվածների եւ տուժածների թվաքանակների կտրուկ նվազում՝ համապատասխանաբար 69-ով եւ 2112-ով:
Ինչպես եւ դիտարկվող նախորդ ժամանակահատվածներում, արտակարգ դեպքերի զգալի մասը` 88,9 տոկոսը կամ՝ 1002 դեպք, հրդեհները, ճանապարհատրանսպորտային պատահարներն ու թունավորումներն են:

Հրդեհ

2022 թվականի հունիսին գրանցվել է հրդեհների առաջացման վերաբերյալ 594 ահազանգ (2021 թվականի հունիսին՝ 1500 ահազանգ), որից հրդեհ է գրանցվել 351 դեպքում (2021 թվականի հունիսին՝ 1241 ահազանգ): 99 դեպքում գրանցվել է կեղծ ահազանգ (2021 թվականի հունիսին՝ 129): 124 դեպքում՝ հրդեհի բռնկման սպառնալիքը եւ/կամ ծխապատ գոտին, 20 դեպքում՝ հսկողությամբ իրականացվող այրումը հրդեհի տեղ են ընդունել եւ ահազանգել փրկարարներին:
Հունիսին հրդեհների 67 տոկոսը՝ 235 դեպք, գրանցվել է քաղաքներում, 33 տոկոսը՝ 116 դեպք, գյուղերում: Նախորդ տարվա հունիս ամսվա համեմատությամբ, քաղաքային հրդեհների քանակը նվազել է 605-ով, գյուղական հրդեհներինը՝ 285-ով:
Երեւանում գրանցվել է 163 հրդեհ: Մարզերից ամենաշատը տուժել է Կոտայքը՝ 57, ամենաքիչը՝ Գեղարքունիքը՝ մեկ հրդեհ: Ըստ համայնքների. ամենաշատը տուժել են Կոտայքի քաղաքները՝ 21 հրդեհ եւ գյուղերը՝ 36 հրդեհ: Ամենաքիչը տուժել են Վայոց ձորի եւ Գեղարքունիքի քաղաքները՝ մեկական հրդեհ: 2022 թվականի հունիսին Գեղարքունիքի գյուղերում եւ Տավուշի քաղաքներում հրդեհներ չեն եղել:
Հունիսին հրդեհների առավելագույն քանակը գրանցվել է բուսածածկ տարածքներում՝ 96 դեպք: Բացի սրանից, կրակի բաժին են դարձել. աղբ՝ 82, տրանսպորտային միջոց եւ առանձնատուն՝ 41-ական, բնակելի շենք՝ 18, տնակավտոտնակ՝ 8, անասնակեր՝ 2 եւ այլն:
Ճանապարհատրանսպորտային պատահար՝ ՃՏՊ
2022 թվականի հունիսին փրկարարները ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ 408 ահազանգ են ստացել, 29-ով քիչ քան 2021-ի հունիսին: Այս ՃՏՊ-ներից 182-ը գրանցվել է Երեւանում: Մարզերից ամենաշատը տուժել է Կոտայքը՝ 38 ՃՏՊ, ամենաքիչը՝ Վայոց ձորն ու Գեղարքունիքը՝ 15-ական դեպք:

Թունավորում

2022 թվականի հունիսին փրկարարները թունավորումների վերաբերյալ 243 ահազանգ են ստացել՝ 24-ով քիչ քան 2021-ի հունիսին:
Այս թունավորումներից 85-ը գրանցվել է մայրաքաղաքում: Մարզերից ամենաշատը տուժել է Արմավիրը՝ 42, ամենաքիչը՝ Վայոց ձորը՝ 4: 2022 թվականի հունիսին Սյունիքում փրկարարները թունավորումների վերաբերյալ ահազանգ չեն ստացել:
Թունավորումների հիմնական պատճառներն են. քիմիական նյութեր՝ 78, դեղորայք՝ 41, սննդամթերք՝ 25, ալկոհոլ՝ 18, շմոլ գազ՝ 13 եւ այլն:

Կորոնավիրուս

2020 թվականի մարտից տարածված կորոնավիրուսի համաճարակից 2022 թվականի հունիսին զոհվել է 1, տուժել՝ 390 մարդ:

Այլ դեպքեր

2022 թվականի հունիսին հանրապետությունում գրանցվել է վայրի կենդանիների 29 հարձակում, 15 ուժեղ քամի, 12 փլուզում, 8 կարկուտ, 5-ական քարաթափում եւ պայթյուն, 3 դարափուլ (փլվածք, նստվածք), 2-ական կայծակ եւ տեղատարափ անձրեւ, մեկական սողանք եւ անասնահամաճարակ եւ այլն:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ
Հ.Գ. Նախորդ ամիսների արտակարգ դեպքերը.

Հունվար

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս