Գլխավոր ՀՀ ՆԳՆ Հաստատվել են փրկարարների ատեստավորման եւ հավելավճարների հաշվարկման նոր կարգեր

Հաստատվել են փրկարարների ատեստավորման եւ հավելավճարների հաշվարկման նոր կարգեր

674
Տարածել

ՀՀ ներքին գործերի նախարարության առաջարկով, այսօր կառավարությունը հաստատեց փրկարար ծառայության տնօրենի տեղակալների եւ փրկարար ծառայողների ատեստավորման կարգը եւ ըստ ատեստավորման արդյունքների հաշվարկվող հավելավճարի չափերը եւ վճարման կարգը:

Ըստ կոչումների եւ պաշտոնների, ատեստավորման արդյունքների, փրկարարները կարող են ստանալ 75-598 հազար դրամ հավելավճար:

Օրինակ. գնդապետի կոչումով փրկարարը ատեստավորման «Գերազանց» արդյունքի դեպքում կստանա 400 հազար, «Լավ» արդյունքի դեպքում՝ 300 հազար, «Բավարար» արդյունքի դեպքում՝ 200 հազար դրամ հավելավճար: Կապիտանը՝ համապատասխանաբար՝ 260 հազար, 195 հազար, 130 հազար եւ այլն:

Ըստ նախարարության, որոշումը կապահովվի փրկարար ծառայությունը պատշաճ մասնագիտական պատրաստվածությամբ օժտված կադրերով, կբարձրանան փրկարարական ծառայողների աշխատավարձերը, կմեծանա փրկարար ծառայությունում ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը։