Գլխավոր Վերլուծություն Փետրվարի արտակարգ դեպքերը

Փետրվարի արտակարգ դեպքերը

1545
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2022 թվականի փետրվարին հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:
2022 թվականի փետրվարին, ԱԻՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները իրականացրել են 1661 ելք (2021 թվականի փետրվարին՝ 1690 ելք): 690 ելքով փրկարարներն արձագանքել են արտակարգ դեպքերի, 580՝ կենցաղային կանչ, 76՝ կեղծ ահազանգ, 315՝ այլ դեպք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ելքերի քանակը նվազել է 29-ով: Արտակարգ դեպքերից ու պատահարներից զոհվել է 462, տուժել` 49 368 մարդ: Փրկարարները 9 մարդու կյանք են փրկել: 2021 թվականի փետրվարի համեմատ, 2022 թվականի փետրվարին, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, արձանագրվել է զոհերի եւ տուժածների թվաքանակների կտրուկ աճ՝ համապատասխանաբար 329-ով եւ 43 657-ով:
Ինչպես եւ դիտարկվող նախորդ ժամանակահատվածներում, արտակարգ դեպքերի զգալի մասը` 88,4 տոկոսը, հրդեհները, ճանապարհատրանսպորտային պատահարներն ու թունավորումներն են:

Հրդեհ

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհների առաջացման վերաբերյալ 577 ահազանգ (2021 թվականի փետրվարին՝ 483 ահազանգ), հրդեհ է գրանցվել 444 դեպքում (2021 թվականի փետրվարին՝ 361): Հրդեհների հետեւանքով զոհվել է 7, տուժել՝ 8 մարդ:
56 դեպքում գրանցվել է կեղծ ահազանգ (2021 թվականի փետրվարին՝ 63): 65 դեպքում՝ հրդեհի բռնկման սպառնալիք եւ ծխապատ գոտին, իսկ 12 դեպքում՝ հսկողությամբ իրականացվող այրումը հրդեհի տեղ են ընդունել եւ ահազանգել փրկարարներին:
Փետրվարին հրդեհների 56,3 տոկոսը՝ 250 դեպք, գրանցվել է քաղաքներում, իսկ 43,7 տոկոսը՝ 194 դեպք` գյուղերում: Նախորդ տարվա փետրվարի համեմատությամբ, քաղաքային հրդեհների քանակն աճել է 39-ով, գյուղական հրդեհներինը՝ 44-ով:
Երեւանում գրանցվել է 135 հրդեհ: Մարզերից ամենաշատը տուժել է Արարատը՝ 90, ամենաքիչը՝ Վայոց ձորը՝ 4 հրդեհ: Ըստ համայնքների. ամենաշատը տուժել են Լոռվա քաղաքները՝ 30 հրդեհ եւ Արարատի գյուղերը՝ 67 հրդեհ: Ամենաքիչը տուժել են Վայոց ձորի քաղաքները՝ 1 եւ Շիրակի գյուղերը՝ 2 հրդեհ:
Փետրվարին հրդեհների կեսը՝ 222 դեպք, գրանցվել է բուսածածկ տարածքներում: Բացի սրանից, կրակի բաժին են դարձել աղբ՝ 79, առանձնատուն՝ 40, տրանսպորտային միջոց՝ 26, տնակ-ավտոտնակ՝ 16, բնակելի շենք՝ 12, անասնակեր՝ 8 եւ այլն:

Ճանապարհատրանսպորտային պատահար՝ ՃՏՊ

2022 թվականի փետրվարին փրկարարները ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ 252 կանչ են ստացել՝ 44-ով քիչ, քան 2021-ի փետրվարին: ՃՏՊ-ների մեծ մասը՝ 110 դեպք, գրանցվել է Երեւանում: Մարզերից ամենաշատը տուժել է Արարատը՝ 25 ՃՏՊ, ամենաքիչը՝ Արագածոտնը՝ 7 ՃՏՊ: Այս պատահարներից զոհվել է 31, տուժել՝ 336 մարդ:

Թունավորում

2022 թվականի փետրվարին փրկարարները թունավորումների վերաբերյալ 156 ահազանգ են ստացել: Թունավորումներից զոհվել է 2, տուժել՝ 206 մարդ: 2021 թվականի փետրվարի համեմատությամբ, թունավորումների դեպքերի եւ դրանցից տուժածների թվաքանակները նվազել են՝ համապատասխանաբար 43-ով եւ 63-ով, իսկ զոհվածների թվաքանակն աճել է՝ 2-ով:
Թունավարումների հիմնական պատճառներն են. շմոլ գազ՝ 48, քիմիական նյութեր՝ 42, ալկոհոլ՝ 29, դեղորայք՝ 25, սննդամթերք՝ 4 եւ այլն:
Թունավորումների կեսը՝ 78 դեպք, գրանցվել է մայրաքաղաքում: Մարզերից ամենաշատը տուժել է Գեղարքունիքը՝ 23, ամենաքիչը՝ Արագածոտնը՝ 4: Սյունիքում եւ Վայոց ձորում, 2022 թվականի փետրվարին, փրկարարները թունավորումների վերաբերյալ կանչեր չեն ստացել:

Կորոնավիրուս

2020 թվականի մարտից հանրապետությունում տարածված կորոնավիրուսի համաճարակից 2022 թվականի փետրվարին զոհվել է 422, տուժել՝ 48 812 մարդ:

Այլ դեպքեր

2022 թվականի փետրվարին հանրապետությունում գրանցվել է 30 մերկասառույց, 12 փլուզում, 2-ական քարաթափում, ձնաբուք, ուժեղ քամի, անտառային հրդեհ, 1-ական պայթյուն, առատ ձյուն, դարափուլ (նստվածք) եւ այլն:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ
Հ.Գ. 2022 թվականի հունվարի արտակարգ դեպքերի ու պատահարների մասին կարդացեք՝ այստեղ