Գլխավոր Վերլուծություն 2021 թվականի արտակարգ դեպքերը

2021 թվականի արտակարգ դեպքերը

1917
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2021 թվականին հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:

2021 թվականին փրկարարական ստորաբաժանումներն իրականացրել են 27 691 ելք (2020 թվականին՝ 25 407, 2019 թվականին՝ 28 594, 2018 թվականին՝ 22 725): 12 968 կանչով փրկարարներն արձագանքել են արտակարգ դեպքերի, 7 825՝ կենցաղային կանչ, 5 063՝ այլ դեպքեր, 1 835՝ կեղծ ահազանգ:

2021 թվականին արտակարգ դեպքերից ու պատահարներից զոհվել է 5 577 մարդ, այդ թվում՝ 111 կին, 28 երեխա (2020 թվականին՝ 3 284 (80 կին, 22 երեխա), 2019 թվականին` 427 (86 կին, 28 երեխա), 2018 թվականին՝ 403 (68 կին, 20 երեխա): 2021 թվականին արտակարգ դեպքերից ու պատահարներից տուժել է 190 641 մարդ, այդ թվում՝ 77 293 կին եւ 6 945 երեխա (2020 թվականին՝ 167 158 (2952 կին, 1778 երեխա), 2019 թվականին՝ 12502 (3645 կին, 1973 երեխա, 2018 թվականին՝ 403 (68 կին, 20 երեխա):

Ինչպես եւ նախորդ տարիներին, հանրապետությունnւմ գրանցված արտակարգ դեպքերի գերակշիռ մասը՝ 13 678 (մոտ 92 տոկոս) հրդեհները, ճանապարհատրանսպորտային պատահարներն ու թունավորումներն են: Գրանցվել է 6 588 հրդեհ (44,3 տոկոս), 4 604 ՃՏՊ (31 տոկոս), 2 486 թունավորում՝ 2 486 (16,7 տոկոս): 2020 թվականին այս երեքը ամբողջի 93,6 տոկոսն էր, 2019-ին՝ 96,1 տոկոսը: Մնացած դասերում թեեւ գրանցվել են քանակի եւ´ աճի, եւ´ նվազման միտումներ, մասնաբաժնային բաշխվածությունում էական փոփոխություններ տեղի չեն ունեցել: Արտակարգ դեպքերի զոհերի 92,3 տոկոսը (5 147 մարդ) եւ տուժածների 94,5 տոկոսը (180 095 մարդ) գրանցվել է նոր կորոնավիրուսային համաճարակից: Զոհերի քանակով երկրորդ տեղում ՃՏՊ-ներն են՝ 368 զոհ, երրորդը՝ թունավորումները՝ 30 զոհ: Նույն հարաբերակցությունն է տուժածների դեպքում, երկրորդ տեղում ՃՏՊ-ներն են՝ 6 699 տուժած, երրորդը՝ թունավորումները՝ 3 728 տուժած: 2021 թվականին ամենաքիչ զոհեր եւ տուժածներ գրանցվել են դարափուլից՝ 1 զոհ, փլուզումից՝ 3 զոհ, կայծակից՝ 2 տուժած, ջրահեղձումից՝ 2 տուժած:

Մի շարք արտակարգ դեպքերից ու պատահարներից հետո զոհեր ու տուժածներ չեն եղել: Օրինակ՝ վայրի կենդանիների 150 հարձակում է եղել, զոհ չկա, կա մեկ տուժած: Կամ՝ 57 քարաթափում է եղել, զոհ եւ տուժած չկա:

2021 թվականին փրկարարները 183 մարդու կյանք են փրկել (2020 թվականին` 180 մարդու կյանք են փրկել, 2019 թվականին` 363, 2018 թվականին՝ 301):

Բացի վերը նշվածից, 2021 թվականին հանրապետությունում գրանցվել է 142 փլուզում, 138 երկրաշարժ, 116 ուժեղ քամի, 53 ուժեղ կարկուտ, 35 մերկասառույց, 27 պայթյուն, 13 հեղեղում, գետերի վարարում, 11 տեղատարափ անձրեւ, 4 կայծակ, 3 սողանք, հողասահք, ուժեղ ներգործող քիմիական նյութերի արանետումով 2 վթար, 2 ձնահյուս եւ այլն:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Հ.Գ. 2021 թվականի արտակարգ դեպքերն ու պատահարները ըստ ամիսների.

Հունվար

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս

Հունիս

Հուլիս

Օգոստոս

Սեպտեմբեր

Հոկտեմբեր

Նոյեմբեր

Դեկտեմբեր