Գլխավոր ՀՀ ՆԳՆ Նախագիծ. ԱՌԿ հայեցակարգ եւ դրանից բխող միջոցառումների ցանկ

Նախագիծ. ԱՌԿ հայեցակարգ եւ դրանից բխող միջոցառումների ցանկ

2160
Տարածել

Հայաստանի հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Աղետների ռիսկի կառավարման հայեցակարգը եւ դրանից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ:

Ըստ նախարարության, Հայաստանին սպառնացող եւ հետզհետե ահագնացող բնական վտանգների ռիսկը, վերջին տարիներին միջազգային հանրության մեջ առավել մեծ նշանակություն ձեռք բերող միտումները՝ աղետների ռիսկի կառավարման միասնական համակարգ ստեղծելու եւ զարգացնելու ուղղությամբ, անհրաժեշտություն են առաջացել մշակելու աղետների ռիսկի կառավարման հայեցակարգ: Հայեցակարգի մշակումը պայմանավորված է աղետների ռիսկի կառավարման գործող ազգային ռազմավարությունն արդիականացնելու, նոր լուծումներ եւ մոտեցումներ գտնելու կարեւորությամբ: ԱՌԿ գործող ռազմավարությունն ընդունվել է չորս տարի առաջ՝ 2017 թվականի ապրիլին: «Աղետների ռիսկի կառավարման հայեցակարգը եւ դրանից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» նախագծով ամրագրվում են աղետների ռիսկի կառավարման միասնական համակարգի հիմնադրույթները, կանխարգելում–նվազեցում-արձագանքում–վերականգնում շղթայի իրականացման անընդհատությանն ուղղված քաղաքականությունը՝ աղետների ռիսկի միասնական գործուն համակարգ ունենալու  նպատակով:

Նախագիծը ընդունելու դեպքում կունենանք հետեւյալ արդյունքները. աղետների ռիսկի հետեւողական նվազեցում, աղետների ռիսկի կառավարման համակարգի բոլոր մակարդակներում բնակչության պաշտպանության կազմակերպման գործընթացի արդյունավետության բարձրացում, աղետների հետեւանքով տուժած բնակչության քանակի, պատճառված նյութական վնասների նվազեցում, ոլորտը կարգավորող իրավական ակտերի, կարգերի եւ մեթոդաբանությունների համապատասխանեցումը միջազգային չափանիշներին, արտակարգ իրավիճակներում բնակչության վաղ ազդարարման գործուն համակարգի առկայություն, աղետների ռիսկի կառավարման միջոցառումների ներառում պետական նպատակային եւ համայնքային զարգացման ծրագրերում, պլաններում եւ բյուջեներում, աղետների ռիսկի կառավարման ոլորտում մասնավոր ներդրումների ներգրավվում, hետաղետային արագ վերականգման եւ հետագա վերակառուցման պլանների առկայություն, կամավորական շարժման ընդլայնում՝ հրշեջ հենակետերի ստեղծման նպատակով:

Առավել մանրամասն՝ այստեղ