Գլխավոր Վերլուծություն Օգոստոսի արտակարգ դեպքերը

Օգոստոսի արտակարգ դեպքերը

3201
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2021 թվականի օգոստոսին հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:

ԱԻՆ փրկարա ծառայության ստորաբաժանումները օգոստոսին իրականացրել են 3467 ելք՝ 465-ով ավելի քան, 2020-ի օգոստոսին: 1943 կանչով փրկարարներն արձագանքել են արտակարգ դեպքերի, 744՝ կենցաղային կանչ, 181՝ կեղծ ահազանգ, 599՝ այլ դեպքեր: Արտակարգ դեպքերից ու պատահարներից զոհվել է 289, տուժել` 13 075 մարդ: Փրկարարները 21 մարդու կյանք են փրկել: Նոր կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, 2020 թվականի օգոստոսի համեմատությամբ, արձանագրվել է զոհերի եւ տուժածների թվաքանակի աճ՝ համապատասխանաբար 113-ով եւ 7 100-ով:

Ինչպես եւ դիտարկվող նախորդ ժամանակամիջոցներում, 2021 թվականի օգոստոսին էլ, արտակարգ դեպքերի զգալի մասը` 92,6 տոկոսը, հրդեհները, ճանապարհատրանսպորտային պատահարներն ու թունավորումներն են:

Հրդեհ

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհների առաջացման վերաբերյալ 1336 ահազանգ (2020 թվականի օգոստոսին՝ 1096), հրդեհ է գրանցվել 1051 դեպքում (2020 թվականի օգոստոսին՝ 881):

120 դեպքում ահազանգը կեղծ է եղել (2020 թվականի օգոստոսին՝ 104): 126 դեպքում՝ հրդեհի բռնկման սպառնալիք եւ ծխապատ գոտին, իսկ 39 դեպքում՝ հսկողությամբ իրականացվող այրումը հրդեհի տեղ են ընդունել եւ ահազանգել փրկարարներին:

Օգոստոսին հրդեհների կեսից ավելին՝ 59,9 տոկոս կամ 630 դեպք, գրանցվել է քաղաքներում, 40,1 տոկոսը կամ 421 դեպք` գյուղերում: Նախորդ տարվա օգոստոսի համեմատությամբ քաղաքային հրդեհների քանակը աճել է 52-ով (9 տոկոսով), գյուղական հրդեհներինը՝ 118-ով (38,9 տոկոսով):

Երեւանում գրանցվել է 363 հրդեհ: Մարզերից ամենաշատը տուժել է Կոտայքը՝ 227, ամենաքիչը Վայոց ձորը՝ 24: Ըստ համայնքների. ամենաշատը տուժել են Կոտայքի քաղաքները՝ 80 եւ գյուղերը՝ 147: Ամենաքիչը տուժել են Վայոց ձորի քաղաքները՝ 4 եւ Գեղարքունիքի գյուղերը՝ 15:

Օգոստոսին հրդեհների առավելագույն քանակը գրանցվել է բուսածածկ տարածքներում՝ 689 դեպք: Բացի սրանից կրակի բաժին են դարձել աղբ՝ 109, առանձնատուն՝ 49, բնակելի շենք՝ 42, տրանսպորտային միջոց՝ 39, տնակ-ավտոտնակ՝ 24, անասնակեր՝ 11 եւ այլն:

Ճանապարհատրանսպորտային պատահար՝ ՃՏՊ

2021 թվականի օգոստոսին փրկարարները ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ 407 կանչ են ստացել՝ 25-ով ավելի քան 2020-ի օգոստոսին: Այս ՃՏՊ-ներից զոհվել է 47, տուժել՝ 605 մարդ: 2020 թվականի օգոստոսի համեմատությամբ աճել է եւ՛ զոհերի, եւ՛ տուժածների թվաքանակը, համապատասխանաբար 15-ով եւ 27-ով: ՃՏՊ-ների 39,3 տոկոսը՝ 160 դեպք, գրանցվել է մայրաքաղաքում: Մարզերից ամենաշատ դեպքեր գրանցվել են Կոտայքում՝ 49, ամենաքիչը՝ Վայոց ձոր՝ 8 ՃՏՊ:

Թունավորում

2021 թվականի օգոստոսին փրկարարները թունավորումների վերաբերյալ 271 ահազանգ են ստացել: Այս թունավորումներից զոհվել է 1, տուժել՝ 286 մարդ: 2020 թվականի օգոստոսի համեմատ, թունավորումների դեպքերը նվազել են 192-ով, զոհերի քանակը՝ 2-ով, տուժածների քանակը՝ 204-ով: Թունավորումների առավելագույն քանակը գրանցվել է մայրաքաղաքում՝ 113 դեպք: Մարզերից ամենաշատը տուժել է Արմավիրը՝ 88 դեպք, ամենաքիչը Սյունիքը՝ մեկ թունավորում: Թունավորումների հիմնական պատճառներն են. քիմիական նյութեր՝ 67 դեպք, ալկոհոլ՝ 43, դեղորայք՝ 24, սննդամթերք՝ 10, շմոլ գազ՝ 3 եւ այլն:

Կորոնավիրուս

2020 թվականի մարտից հանրապետությունում բռնկված Նոր կորոնավիրուսի համաճարակից 2021 թվականի օգոստոսին զոհվել է 238, տուժել՝ 12 173 մարդ:

Այլ դեպքեր

2021 թվականի օգոստոսին հանրապետությունում գրանցվել է վայրի կենդանիների 37 հարձակում, 12 ուժեղ քամի, 11 ուժեղ կարկուտ, 6 փլուզում, 4 պայթյուն, 3 տեղատարափ անձրեւ, 2 քարաթափում, մեկական հեղեղում, հողասահք, ջրահեղձում եւ այլն:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Հ.Գ. Նախորդ ամիսների արտակարգ դեպքերը.

Հունվար

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս

Հունիս

Հուլիս