Գլխավոր Միջոցառումներ 32-ժամյա դաշտային վարժանք Լոռիում

32-ժամյա դաշտային վարժանք Լոռիում

2733
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 2019 թվականի հիմնական միջոցառումների պլանի համաձայն, մայիսի 13-24-ը, Լոռու մարզում կանցկացվեն մարզի փրկարարական ստորաբաժանումների որակավորման քննություն եւ քաղաքային որոնողափրկարարական՝ ՔՈՓ, թիմի 32-ժամյա դաշտային վարժանք:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով ստեղծվել է որակավորման քննությունն ընդունող, վարժանքին մեթոդական օգնություն ցույց տվող եւ ընթացքը վերահսկող աշխատանքային խումբ՝ ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ: Խմբում ընդգրկված են մասնագետներ փրկարար ծառայության տարբեր վարչություններից, ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայից:

Մայիսի 13-20-ը՝ կանցկացվեն որակավորման քննությունները, մայիսի 21-ին՝ վարժանքի նախապատրաստական աշխատանքներ, մայիսի 22, 23՝ վարժանք, մայիսի 24-ին՝ ամփոփում: