Գլխավոր Վերլուծություն Հունվարին վերապատրաստվել է 204 ունկնդիր

Հունվարին վերապատրաստվել է 204 ունկնդիր

1723
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մշակած աշխատանքային պլանի համաձայն, 2022 թվականին ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետը կազմակերպել է վերապատրաստման 11 դասընթաց, որոնցից մեկը՝ արտագնա, երեքը՝ արտապլանային:

Արտագնա դասընթացն անցկացվել է Երեւանի մետրոպոլիտերում ղեկավար եւ պատասխանատու աշխատակիցների համար՝ «Հայաստանում հնարավոր արտակարգ իրավիճակները» թեմայով: Արտապլանային դասընթացներն անցկացվել են հեռավար ձեւաչափով, Գեղարքունիքի մարզի Արեգունի, Գեղամասար, Արփունք, Ավազան, Ծափաթաղ, Կախակն, Շատվան գյուղերի դպրոցների ուսուցիչների եւ աշակերտների համար՝ «Դպրոցներում տարհանման պլանավորում եւ կազմակերպում» թեմայով: Բոլոր 11 դասընթացին մասնակցել է 204 քաղաքացիական անձ:

Առավել մանրամասն՝ այստեղ