Գլխավոր Վերլուծություն Մայիսի արտակարգ դեպքերը

Մայիսի արտակարգ դեպքերը

2872
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2021 թվականի մայիսին Հայաստանի հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:

Փրկարար ծառայության ստորաբաժանումները մայիսին իրականացրել են 2242 ելք՝ 497-ով ավելի քան 2020 թվականի մայիսին: 828 կանչով փրկարարներն արձագանքել են արտակարգ դեպքերի, 648՝ կենցաղային կանչ, 226՝ կեղծ ահազանգ, 540՝ այլ դեպքեր: Արտակարգ դեպքերից ու պատահարներից զոհվել է 335, տուժել` 7 066 մարդ: Փրկարարները 18 մարդու կյանք են փրկել: 2020 թվականի մարտից հանրապետությունում տարածված նոր կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված, 2020 թվականի մայիսի համեմատ արձանագրվել է արտակարգ դեպքերից զոհերի թվաքանակի աճ՝ 210-ով, իսկ տուժածների թվաքանակը նվազել է 921-ով:

Ինչպես եւ դիտարկվող նախորդ ժամանակահատվածներում, 2021 թվականի մայիսին էլ, արտակարգ դեպքերի գերակշիռ մասը՝ 91,6 տոկոսը հրդեհները, ճանապարհատրանսպորտային պատահարներն ու թունավորումներն են:

Հրդեհ

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհների առաջացման վերաբերյալ 579 ահազանգ (2020 թվականի մայիսին՝ 417 ահազանգ), հրդեհ է գրանցվել 355 դեպքում (2020 թվականի մայիսին՝ 226 դեպք): 90 դեպքում հրդեհի բռնկման սպառնալիքը կամ ծխապատ գոտին, իսկ 15 դեպքում՝ հսկողությամբ իրականացվող այրումը հրդեհի տեղ են ընդունել եւ ահազանգել փրկարարներին: 2021 թվականի մայիսի գրանցվել է հրդեհի 106 կեղծ ահազանգ:

Մայիսին հրդեհների 71 տոկոսը՝ 252 դեպք, գրանցվել է քաղաքներում, իսկ 29 տոկոսը՝ 103 դեպք` գյուղերում: Նախորդ տարվա մայիսի համեմատությամբ, քաղաքային հրդեհների քանակը աճել է 87-ով (34,5 տոկոսով), գյուղական հրդեհներինը՝ 42-ով (40,8 տոկոսով):

Երեւանում գրանցվել է 179 հրդեհ: Մարզերից ամենաշատը տուժել է Արարատը՝ 46 հրդեհ, ամենաքիչը՝ Վայոց ձորն ու Տավուշը՝ վեցական: Ըստ համայնքների. ամենաշատը տուժել են Արարատի քաղաքները՝ 14 եւ գյուղերը՝ 32: Ամենաքիչը տուժել են Գեղարքունիքի քաղաքները՝ մեկ հրդեհ եւ Լոռվա ու Սյունիքի գյուղերը՝ երկուական:

Մայիս ամսին հրդեհների առավելագույն քանակը գրանցվել է բուսածածկ տարածքներում՝ 115 դեպք: Բացի սրանից կրակի բաժին են դարձել աղբ՝ 57, բնակելի շենք՝ 35, առանձնատուն՝ 34, տրանսպորտային միջոց՝ 33, տնակ-ավտոտնակ՝ 15 եւ այլն:

Ճանապարհատրանսպորտային պատահար՝ ՃՏՊ

Փրկարարները 2021 թվականի մայիսին ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ 402 ահազանգ են ստացել՝ 109-ով ավելի քան 2020 թվականի մայիսին: ՃՏՊ-ներից զոհվել է 17, տուժել՝ 493: 2020 թվականի մայիս ամսվա համեմատությամբ, զոհերի թվաքանակը նվազել է 4-ով, իսկ տուժածներինը՝ աճել 73-ով:

ՃՏՊ-ների կեսից ավելին՝ 215 դեպք, բախումներն են: 102 դեպք՝ մարդկանց վրաերթ, 38 դեպք՝ տրանսպորտային միջոցների շրջում, 47 դեպք՝ այլ բնույթի ՃՏՊ:

Թունավորում

Հաշվետու ժամանակահատվածում փրկարարները թունավորումների վերաբերյալ 232 ահազանգ են ստացել՝ 132-ով պակաս քան 2020 թվականի մայիսին: Թունավորումներից զոհեր չկան, իսկ տուժել է 706 մարդ: 2020 թվականի մայիսի համեմատ, տուժածների թվաքանակն աճել է 266-ով:

Մայրաքաղաքում գրանցվել է 105 թունավորում: Մարզերից ամենաշատը տուժել է Արմավիրը՝ 50 դեպք, ամենաքիչը՝ Վայոց ձորը եւ Սյունիքը՝ մեկական: Թունավորումների հիմնական պատճառներն են. քիմիական նյութեր՝ 54 դեպք, ալկոհոլ՝ 46 դեպք, շմոլ գազ՝ 23 դեպք, դեղորայք՝ 20 դեպք, սննդամթերք՝ 18 դեպք, բնական գազ՝ 13 դեպք եւ այլն:

Կորոնավիրուս

2020 թվականի մարտից հանրապետությունում բռնկված նոր կորոնավիրուսի համաճարակից 2021 թվականի մայիսից զոհվել է 317, տուժել՝ 5865 մարդ:

Այլ դեպքեր

2021 թվականի մայիսին հանրապետությունում գրանցվել է 21 ուժեղ քամի, 9-ական փլուզում եւ ուժեղ կարկուտ, 6 քարաթափում, վայրի կենդանիների 5 հարձակում, մեկական հողասահք, ջրահեղձում, անասնահամաճարակ եւ այլն:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Հ.Գ. Նախորդ ամիսների արտակարգ դեպքերը.

Հունվար

Փետրվար

Մարտ

Ապրիլ