Գլխավոր Վերլուծություն Հոկտեմբերի արտակարգ դեպքերը

Հոկտեմբերի արտակարգ դեպքերը

3142
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2021 թվականի հոկտեմբերին հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:

ԱԻՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները հոկտեմբեր ամսին իրականացրել են 1754 ելք՝ 59-ով պակաս քան 2020 թվականի հոկտեմբերին: 594 ելքով փրկարարներն արձագանքել են արտակարգ դեպքերի, 816՝ կենցաղային կանչ, 113՝ կեղծ ահազանգ, 231՝ այլ դեպք: Արտակարգ դեպքերից ու պատահարներից զոհվել է 1078, տուժել` 46 461 մարդ: Փրկարարները 14 մարդու կյանք են փրկել: 2020 թվականի մարտից հանրապետությունում տարածված կորոնավիրուսի (COVID-19) համաճարակով պայմանավորված, 2021 թվականի հոկտեմբերին, 2020 թվականի հոկտեմբերի համեմատ, արձանագրվել է արտակարգ դեպքերից ու պատահարներից զոհերի եւ տուժածների թվաքանակի աճ՝ համապատասխանաբար 634-ով եւ 4 630-ով:

Ինչպես եւ դիտարկվող նախորդ ժամանակամիջոցներում, 2021 թվականի հոկտեմբերին էլ արտակարգ դեպքերի գերակշիռ մասը՝ 90,7 տոկոսը հրդեհները, ճանապարհատրանսպորտային պատահարներն ու թունավորումներն են:

Հրդեհ

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհի առաջացման վերաբերյալ 498 ահազանգ (2020 թվականի հոկտեմբերին՝ 596 ահազանգ), որից հրդեհ է գրանցվել 330 դեպքում (2020 թվականի հոկտեմբերին՝ 418 դեպք): 9 դեպքում հսկողությամբ իրականացվող այրումը, իսկ 74 դեպքում հրդեհի բռնկման սպառնալիքը եւ/կամ ծխապատ գոտին հրդեհի տեղ են ընդունել եւ ահազանգել փրկարարներին: Հոկտեմբերին գրանցվել է հրդեհի 85 կեղծ ահազանգ:

Հոկտեմբեր ամսին հրդեհների 63,9 տոկոսը՝ 211 դեպք, գրանցվել է քաղաքներում, 36,1 տոկոսը՝ 119 դեպք` գյուղերում: Նախորդ տարվա հոկտեմբերի համեմատությամբ, քաղաքային հրդեհների քանակը նվազել է 37-ով, գյուղական հրդեհների քանակը՝ 51-ով:

Մայրաքաղաքում գրանցվել է 132 հրդեհ: Մարզերից ամենաշատը տուժել է Կոտայքը՝ 43, ամենաքիչը՝ Տավուշը՝ 6 հրդեհ: Ըստ համայնքների. ամենաշատը տուժել են Կոտայքի քաղաքներ՝ 20 հրդեհ եւ Արարատի գյուղեր՝ 26: Ամենաքիչը՝ Տավուշի եւ Գեղարքունիքի քաղաքներ եւ Տավուշի գյուղեր՝ երեքական հրդեհ:

Հրդեհների 34,2 տոկոսը՝ 113 դեպք գրանցվել է բուսածածկ տարածքներում: Բացի սրանից կրակի բաժին են դարձել աղբ՝ 55, առանձնատուն՝ 50, տրանսպորտային միջոց՝ 30, բնակելի շենք՝ 23, տնակ-ավտոտնակ՝ 13, անասնակեր՝ 6 եւ այլն:

Ճանապարհատրանսպորտային պատահար՝ ՃՏՊ

2021 թվականի հոկտեմբերին փրկարարները ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ 416 ահազանգ են ստացել՝ 80-ով ավելի քան 2020 թվականի հոկտեմբերին: ՃՏՊ-ներից զոհվել է 29, տուժել՝ 524 մարդ: 2020 թվականի հոկտեմբերի համեմատ, զոհերի թվաքանակը նվազել է 11-ով, իսկ տուժածներինը աճել՝ 76-ով:

ՃՏՊ-ների գրեթե կեսը՝ 46,4 տոկոսը (193 դեպք) բախումներն են: 127 դեպք՝ մարդկանց վրաերթ, 56 դեպք՝ տրանսպորտային միջոցների շրջումներ, 40 դեպք՝ այլ բնույթի ՃՏՊ:

Թունավորում

Հաշվետու ժամանակահատվածում փրկարարները թունավորման 159 ահազանգ են ստացել՝ 57-ով քիչ քան 2020 թվականի հոկտեմբերին: Այս թունավորումներից զոհվել է 7, տուժել՝ 204 մարդ: 2020 թվականի հոկտեմբերի համեմատ, զոհվածների քանակն աճել է 6-ով, տուժածների թվաքանակը նվազել 28-ով: Երեւանում գրանցվել է 79 թունավորում: Մարզերից ամենաշատը տուժել է Արմավիրը՝ 21, ամենաքիչը Սյունիքը՝ 1 թունավորում: 2021 թվականի հոկտեմբերին Վայոց ձորում թունավորում չի գրանցվել:

Թունավորումների հիմնական պատճառներն են. քիմիական նյութեր՝ 47, ալկոհոլ՝ 31, շմոլ գազ՝ 30, դեղորայք՝ 20 եւ այլն:

Կորոնավիրուս

2020 թվականի մարտ ամսից հանրապետությունում բռնկված կորոնավիրուսի համաճարակից 2021 թվականի հոկտեմբերին զոհվել է 1 040, տուժել՝ 45 726 մարդ:

Այլ դեպքեր

2021 թվականի հոկտեմբերին հանրապետությունում գրանցվել է վայրի կենդանիների 19 հարձակում, 8 փլուզում, 2 պայթյուն, մեկական տեղատարափ անձրեւ, ուժեղ կարկուտ, անասնահամաճարակ եւ այլն:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Հ.Գ. Նախորդ ամիսների արտակարգ դեպքերը

Հունվար

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս

Հունիս

Հուլիս

Օգոստոս

Սեպտեմբեր