Գլխավոր Վերլուծություն Անցկացվել է բժիշկ-փրկարարների պատրաստության դեկտեմբերի ամենամսյա դասընթացը

Անցկացվել է բժիշկ-փրկարարների պատրաստության դեկտեմբերի ամենամսյա դասընթացը

181
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության փրկարար ծառայողների 2022 թվականի հրամանատարական, մարտական ու մասնագիտական պատրաստության տարեկան պլանի համաձայն, ամեն ամսվա վերջում կազմակերպվում են դասընթացներ՝ չորս թեմայով. նորմատիվ իրավական փաստաթղթերի ուսումնասիրում, մասնագիտական պատրաստություն, առօրյա գործունեության կազմակերպում, շարային պատրաստություն: Դասընթացի տեւողությունը 46 ժամ է, որի կեսից ավելին՝ 26 ժամ հատկացվում է մասնագիտական պատրաստությանը: Քննարկվելիք հարցերն ընտրվում են ստորաբաժանումների ներկայացրած առաջարկությունների հիման վրա:

Նոյեմբերին կազմակերպվել է երկու դասընթաց՝ սպայական եւ ենթասպայական կազմերի համար: Մասնակցել են 23 հոգի՝ բժշկական ապահովման վարչության պետ, պետի տեղակալ, բուժկանխարգելման, անհետաձգելի բժշկական օգնության բաժինների հրահանգիչներ, նույն բաժինների բուժքույրեր, բուժակներ, վարորդ-փրկարարներ:

Դասընթացների ունկնդիրներին են ներկայացվել հետեւյալ զեկույցները. «Արտակարգ իրավիճակներում բժշկական օգնության պլանավորումն ու կազմակերպումը», «Աղետի ժամանակ օգտագործվող բժշկական սարքավորումներ, պարագաներ, դեղորայք», «Կարգավորման ազդեցության գնահատման մեթոդական ուղեցույց», «Ողջույնի կատարումը, շարքից դուրս գալը եւ շարք վերադառնալը, պետին (հրամանատարին) մոտենալը եւ նրանից հեռանալը » եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.Գ. Նախորդ ամիսների դասընթացները.

ՓԵտրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս

Հունիս

Օգոստոս

Սեպտեմբեր

Հոկտեմբեր

Նոյեմբեր