Գլխավոր Վերլուծություն Անցկացվել է բժիշկ-փրկարարների պատրաստության մայիսի ամենամսյա դասընթացը

Անցկացվել է բժիշկ-փրկարարների պատրաստության մայիսի ամենամսյա դասընթացը

2211
Տարածել

ԱԻՆ փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության փրկարար ծառայողների հրամանատարական, մարտական, մասնագիտական պատրաստության դասընթացների 2022 թվականի պլանի համաձայն,  մայիսի 27-ին անցկացվել է դասընթաց երկու խմբի համար՝ սպայական եւ ենթասպայական: Մասնակցել են 25 հոգի՝ բժշկական ապահովման վարչության պետը, տեղակալը, անհետաձգելի բժշկական օգնության, բուժկանխարգելման բաժինների տարբեր ծառայողներ՝ բաժնի պետ, ավագ հրահանգիչ, բուժքույր, վարորդ-փրկարար եւ այլք:

Դասընթացի տեւողությունը 41 ժամ է՝ որի կեսը՝ 21 ժամ, մասնագիտական պատրաստությունն է: Նորմատիվ իրավական ակտերի՝ փաստաթղթերի ուսումնասիրություն՝ 10 ժամ, առօրյա գործունեության կազմակերպում՝ 8 ժամ, շարային պատրաստություն՝ 2 ժամ:

Մայիսի ամենամսյա դասընթացի ժամանակ քննարկվել են հետեւյալ թեմաները. «Քաղաքացիական պաշտպանության մասին օրենք», «Քաղաքացիական պաշտպանության կազմավորումների տեսակները, դերը, նշանակությունը, խնդիրները, կառուցվածքը», «Վերքեր եւ վնասվածքներ», «Որովայնի փակ վնասվածքներ», «Հենաշարժիչ համակարգի վնասվածքներ», «Երկարատեւ ճնշման համախտանիշ» եւ այլն:

Հ.Գ. Նախորդ ամիսների համանման դասընթացները.

Փետրվար

Մարտ

Ապրիլ