Գլխավոր Վերլուծություն Անցկացվել է բժիշկ-փրկարարների հունիսի ամենամսյա դասընթացը

Անցկացվել է բժիշկ-փրկարարների հունիսի ամենամսյա դասընթացը

124
Տարածել

ԱԻՆ փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության փրկարար ծառայողների հրամանատարական, մարտական, մասնագիտական պատրաստության դասընթացների 2022 թվականի պլանի համաձայն, հունիսի 24-ին անցկացվել է դասընթաց երկու խմբի համար՝ սպայական եւ ենթասպայական: Մասնակցել են 25 հոգի՝ բժշկական ապահովման վարչության պետը, տեղակալը, անհետաձգելի բժշկական օգնության, բուժկանխարգելման բաժինների տարբեր ծառայողներ՝ բաժնի պետ, ավագ հրահանգիչ, բուժքույր, վարորդ-փրկարար եւ այլք: Դասընթացի տեւողությունը 41 ժամ է՝ որի կեսը՝ 21 ժամ, մասնագիտական պատրաստությունն է: Նորմատիվ իրավական ակտերի՝ փաստաթղթերի ուսումնասիրություն՝ 10 ժամ, առօրյա գործունեության կազմակերպում՝ 8 ժամ, շարային պատրաստություն՝ 2 ժամ:
Հունիսի ամենամսյա դասընթացի ժամանակ քննարկվել են հետեւյալ թեմաները. «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին օրենք» «Ալերգիկ ռեակցիաներ», «Կոմատոզ վիճակներ», «Նյարդային համակարգի գործունեության խանգարումներ», «Շնչառության սուր խանգարումներ», «Ցնցումային սինդրոմ», «Օդամուղ խողովակի ընտրություն եւ տեղադրում» եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ
Հ.Գ. Նախորդ ամիսների համանման միջոցառումները.

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս