Գլխավոր Վերլուծություն Անցկացվել է բժիշկ-փրկարարների պատրաստության սեպտեմբերի ամենամսյա դասընթացը

Անցկացվել է բժիշկ-փրկարարների պատրաստության սեպտեմբերի ամենամսյա դասընթացը

194
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության փրկարար ծառայողների 2022 թվականի հրամանատարական, մարտական ու մասնագիտական պատրաստության տարեկան պլանի համաձայն, ամեն ամսվա վերջում կազմակերպվում են դասընթացներ՝ չորս թեմայով. նորմատիվ իրավական փաստաթղթերի ուսումնասիրում, մասնագիտական պատրաստություն, առօրյա գործունեության կազմակերպում, շարային պատրաստություն: Դասընթացի տեւողությունը 46 ժամ է, որի կեսից ավելին՝ 26 ժամ հատկացվում է մասնագիտական պատրաստությանը: Քննարկվելիք հարցերն ընտրվում են ստորաբաժանումների ներկայացրած առաջարկությունների հիման վրա:

Սեպտեմբերին կազմակերպվել է երկու դասընթաց՝ սպայական եւ ենթասպայական կազմերի համար: Մասնակցել են 23 հոգի՝ բժշկական ապահովման վարչության պետ, պետի տեղակալ, բուժկանխարգելման, անհետաձգելի բժշկական օգնության բաժինների հրահանգիչներ, նույն բաժինների բուժքույրեր, բուժակներ, վարորդ-փրկարարներ:

Դասընթացների ունկնդիրներին են ներկայացվել հետեւյալ զեկույցները. «Հրդեհային անվտանգության մասին օրենք», «Արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառներում ստեղծված իրավիճակի մասին տեղեկության ստացման եւ ազդարարման կարգը», «Հիգիենա եւ էպիդեմոլոգիա. Աղետներին բնորոշ սուր վարակիչ հիվանդություններ, աղետների թունաբանություն, ճառագայթային ախտահարումներ, աղետների ժամանակ վարվելակերպը դիակների եւ մարմնամասերի հետ», «Ստամոքսային զոնդի տեղադրում», «Ստամոքսի լվացում զոնդի օգնությամբ եւ առանց զոնդի» եւ այլն:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.Գ. Նախորդ ամիսների դասընթացները.

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս

Հունիս

Օգոստոս