Գլխավոր Վերլուծություն Անցկացվել է բժիշկ-փրկարարների պատրաստության հոկտեմբերի ամենամսյա դասընթացը

Անցկացվել է բժիշկ-փրկարարների պատրաստության հոկտեմբերի ամենամսյա դասընթացը

261
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության փրկարար ծառայողների 2022 թվականի հրամանատարական, մարտական ու մասնագիտական պատրաստության տարեկան պլանի համաձայն, ամեն ամսվա վերջում կազմակերպվում են դասընթացներ՝ չորս թեմայով. նորմատիվ իրավական փաստաթղթերի ուսումնասիրում, մասնագիտական պատրաստություն, առօրյա գործունեության կազմակերպում, շարային պատրաստություն: Դասընթացի տեւողությունը 46 ժամ է, որի կեսից ավելին՝ 26 ժամ հատկացվում է մասնագիտական պատրաստությանը: Քննարկվելիք հարցերն ընտրվում են ստորաբաժանումների ներկայացրած առաջարկությունների հիման վրա:

Հոկտեմբերին կազմակերպվել է երկու դասընթաց՝ սպայական եւ ենթասպայական կազմերի համար: Մասնակցել են 23 հոգի՝ բժշկական ապահովման վարչության պետ, պետի տեղակալ, բուժկանխարգելման, անհետաձգելի բժշկական օգնության բաժինների հրահանգիչներ, նույն բաժինների բուժքույրեր, բուժակներ, վարորդ-փրկարարներ:

Դասընթացների ունկնդիրներին են ներկայացվել հետեւյալ զեկույցները. «Պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման մասին» կառավարության որոշում, «Փրկարար ծառայության համակարգը խաղաղից ռազմական դրության փոխադրելու դեպքում բժշկական ապահովման վարչության գործելակարգը», «Արտակարգ իրավիճակի առաջացման դեպքում բժշկական պաշտպանության կազմակերպումը», «Հրազենային վնասվածքներ», «Շտապ օգնության մեքենաների սարքավորումների փորձարկում, հանձնում-ընդունում» եւ այլն:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.Գ. Նախորդ ամիսների դասընթացները.

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս

Հունիս

Օգոստոս

Սեպտեմբեր