Գլխավոր Վերլուծություն Անցկացվել է բժիշկ-փրկարարների պատրաստության մարտի ամենամսյա դասընթացը

Անցկացվել է բժիշկ-փրկարարների պատրաստության մարտի ամենամսյա դասընթացը

1987
Տարածել

ԱԻՆ փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության փրկարար ծառայողների հրամանատարական, մարտական, մասնագիտական պատրաստության դասընթացների 2022 թվականի պլանի համաձայն,  մարտի 25-ին անցկացվել է դասընթաց երկու խմբի համար՝ սպայական եւ ենթասպայական: Մասնակցել են 25 հոգի՝ բժշկական ապահովման վարչության պետը, տեղակալը, անհետաձգելի բժշկական օգնության, բուժկանխարգելման բաժինների տարբեր ծառայողներ՝ բաժնի պետ, ավագ հրահանգիչ, բուժքույր, վարորդ-փրկարար եւ այլք:

Դասընթացի տեւողությունը 41 ժամ է՝ որի կեսը՝ 21 ժամ, մասնագիտական պատրաստությունն է: Նորմատիվ իրավական ակտերի՝ փաստաթղթերի ուսումնասիրություն՝ 10 ժամ, առօրյա գործունեության կազմակերպում՝ 8 ժամ, շարային պատրաստություն՝ 2 ժամ:

Մարտի ամենամսյա դասընթացի ժամանակ քննարկվել են հետեւյալ թեմաները՝ «Փրկարար ուժերի եւ փրկարարի կարգավիճակի մասին» օրենքը, «Արտաքին ազդակների ազդեցությունը օրգանիզմի վրա, օրգանիզմի գերտաքացում, այրվածքներ, օրգանիզմի ընդհանուր գերսառեցում, ցրտահարություն, հոսանքահարում,կայծակնահարում», « Կապը արտակարգ իրավիճակներում եւ քաղաքացիական պաշտպանության համակարգում, տարբեր նշանակության կապի գծեր եւ հանգույցներ» եւ այլն:

Հ.Գ. Բժիշկ-փրկարարների փետրվարի ամենամսյա դասընթացի մասին կարդացեք այստեղ