Գլխավոր ՀՀ ՆԳՆ Հաստատվել է բժշկական ապահովման վարչության 2022 թվականի հրամանատարական, մարտական, մասնագիտական պատրաստության տարեկան...

Հաստատվել է բժշկական ապահովման վարչության 2022 թվականի հրամանատարական, մարտական, մասնագիտական պատրաստության տարեկան պլանը

1662
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով հաստատվել է ԱԻՆ փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության փրկարար ծառայողների հրամանատարական, մարտական, մասնագիտական պատրաստության դասընթացների 2022 թվականի պլանը, համաձայն որի ամսական մեկ անգամ կկազմակերպվեն դասընթացներ երկու խմբի համար, մասնակիցների ընդհանուր թիվը՝ 25:

Դասընթացի տեւողությունը 41 ժամ է՝ որի կեսը՝ 21 ժամ, մասնագիտական պատրաստությունն է: Նորմատիվ իրավական ակտերի՝ փաստաթղթերի ուսումնասիրություն՝ 10 ժամ, առօրյա գործունեության կազմակերպում՝ 8 ժամ, շարային պատրաստություն՝ 2 ժամ:

2022 թվականի ամենամսյա դասընթացների համար սահմանվել են հետեւյալ թեմաները՝ ՀՀ Սահմանադրություն, «Փրկարար ծառայության մասին», «Փրկարար ուժերի եւ փրկարարի կարգավիճակի մասին», «Հրդեհային անվտանգության մասին», «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» եւ այլ օրենքներ, տուժածների առաջնային եւ երկրորդային զննումն ու վիճակի գնահատումը, հրազենային վնասվածքներ, շտապ օգնության մեքենաների սարքավորումների փորձարկում, հանձնում-ընդունում եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ