Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 41 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

41 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

85
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը 2022 թվականի դեկտեմբերի 19-26-ը ժամանակահատվածում ստացել է 41 զանգ, որից 23-ը՝ հոգեբանական ուղղորդման եւ աջակցության վերաբերյալ:

Մնացած զանգերը եղել են հետեւյալ հարցերով. 9 զանգ՝ հոգեկան խանգարումներով քաղաքացիների, 5 զանգ՝ 44-օրյա պատերազմից տուժածների, 2 զանգ՝  ինքնասպանության փորձի, մեկական՝ բռնության եւ միջանձնային բնույթի խնդրի վերաբերյալ:

Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։

Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն: