Գլխավոր Վերլուծություն Անցկացվել է բժիշկ-փրկարարների օգոստոսի ամենամսյա դասընթացը

Անցկացվել է բժիշկ-փրկարարների օգոստոսի ամենամսյա դասընթացը

216
Տարածել

ԱԻՆ փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության փրկարար ծառայողների հրամանատարական, մարտական, մասնագիտական պատրաստության դասընթացների 2022 թվականի պլանի համաձայն, օգոստոսի 26-ին անցկացվել է դասընթաց երկու խմբի համար՝ սպայական եւ ենթասպայական:

Դասընթացի տեւողությունը 41 ժամ է՝ որի կեսը՝ 21 ժամ, մասնագիտական պատրաստությունն է: Նորմատիվ իրավական ակտերի՝ փաստաթղթերի ուսումնասիրություն՝ 10 ժամ, առօրյա գործունեության կազմակերպում՝ 8 ժամ, շարային պատրաստություն՝ 2 ժամ:

Օգոստոսի ամենամսյա դասընթացի ժամանակ քննարկվել են հետեւյալ թեմաները. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենք, «Միավորված ազգերի կազմակերպության մարդասիրական արձագանքման համակարգը», «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) մեթոդաբանությունը», «Վերքեր եւ վնասվածքներ», «Գլխի, աչքի, ողնաշարի, կրծքավանդակի վնասվածքներ», «Դեսմուրգիա», «Աչքերի լվացում» եւ այլն:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.Գ. Նախորդ ամիսների համանման միջոցառումները.

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս

Հունիս