Գլխավոր Վերլուծություն Անցկացվել է բժիշկ-փրկարարների պատրաստության նոյեմբերի ամենամսյա դասընթացը

Անցկացվել է բժիշկ-փրկարարների պատրաստության նոյեմբերի ամենամսյա դասընթացը

152
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության փրկարար ծառայողների 2022 թվականի հրամանատարական, մարտական ու մասնագիտական պատրաստության տարեկան պլանի համաձայն, ամեն ամսվա վերջում կազմակերպվում են դասընթացներ՝ չորս թեմայով. նորմատիվ իրավական փաստաթղթերի ուսումնասիրում, մասնագիտական պատրաստություն, առօրյա գործունեության կազմակերպում, շարային պատրաստություն: Դասընթացի տեւողությունը 46 ժամ է, որի կեսից ավելին՝ 26 ժամ հատկացվում է մասնագիտական պատրաստությանը: Քննարկվելիք հարցերն ընտրվում են ստորաբաժանումների ներկայացրած առաջարկությունների հիման վրա:

Նոյեմբերին կազմակերպվել է երկու դասընթաց՝ սպայական եւ ենթասպայական կազմերի համար: Մասնակցել են 23 հոգի՝ բժշկական ապահովման վարչության պետ, պետի տեղակալ, բուժկանխարգելման, անհետաձգելի բժշկական օգնության բաժինների հրահանգիչներ, նույն բաժինների բուժքույրեր, բուժակներ, վարորդ-փրկարարներ:

Դասընթացների ունկնդիրներին են ներկայացվել հետեւյալ զեկույցները. «Արյունահոսություններ», «Շոկ, շոկերի տեսակներ, վնասվածքային շոկ, տերմինալ վիճակներ եւ վերակենդանացման հիմունքներ», «Շնչառության սուր խանգարումներ, ասֆիքսիա, գիտակցության խանգարումներ», «Աղետների բժշկա-տակտիկական բնութագիրը», «Արտակարգ իրավիճակների բժշկա-տակտիկական բնութագրերը», «Քիմիական օբյեկտներում ուժեղ ազդեցության թունավոր նյութերի արտանետումով վթարների բժշկատակտիկական բնութագրերը», «Աղետի գոտիներում վարակիչ հիվանդությունների էպիդեմիկ օջախների բժշկա-տակտիկական բնութագրերը», «Աղետալի ջրածածկումների բժշկա-տակտիկական բնութագրերը», «Ատոմային էլեկտրակայանների վթարների ժամանակ ռադիոակտիվ վարակման գոտիների բժշկա-տակտիկական բնութագրերը» եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.Գ. Նախորդ ամիսների դասընթացները.

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս

Հունիս

Օգոստոս

Սեպտեմբեր

Հոկտեմբեր