Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Հայտնաբերվել է 264 միավոր ռազմամթերք. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Հայտնաբերվել է 264 միավոր ռազմամթերք. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

169
Տարածել

Դեկտեմբերի 12-ից Արցախը շրջափակված է՝ կտրված է արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը: Ադրբեջանը դեկտեմբերի 12-ին, առավոտյան ժամը 10:30-ից, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Ստեփանակերտ-Գորիս-Երեւան միջպետական մայրուղու Շուշի-Քարին տակ խաչմերուկը: Արդեն մեկ շաբաթ է Արցախը շրջափակման մեջ է: Արցախի հանրապետության ներքին գործերի նախարարության բոլոր ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ռեժիմով ծառայության:

Դեկտեմբերի 12-19-ը ժամանակահատվածում ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 1646 զանգ:

Գրանցվել է 8 հրդեհ: Դեկտեմբերի 13-ին եւ 14-ին Ադրբեջանն անջատել էր բնական գազի մատակարարումը, բնակչությունը 2 օր կենցաղում օգտագործել է մետաղական գազի բալոններ, որոնցից արտահոսքի արդյուքնում հրդեհի 3 դեպք է գրանցվել: Հրշեջ-փրկարարները մարել են հրդեհները: ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հորդորում է բնակիչներին էլեկտրաջեռուցման, փայտե վառարանների եւ գազի սարքավորումների օգտագործաման ժամանակ՝ խստագույնս պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:

Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերն անցած շաբաթվա ընթացքում արձագանքել են կենցաղային բնույթի 12 եւ տեխնածին բնույթի 11 կանչի, այդ թվում՝ բացել են խափանված փականով 6 դուռ, 2 կանչով քաղաքացիներին ազատել խափանված վերելակներից:

Փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը՝ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի եւ «The Halo Trust» կազմակերպության սակրավորների հետ Արցախի Հանրապետության տարածքում շարունակում են հետախուզական, միաժամանակ հայտնաբերված զինամթերքի ոչնչացման աշխատանքները: Անցած շաբաթ կատարվել է 6 ելք: Հայտնաբերվել է 264 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք:

ԱԻ պետական ծառայությունը բնակչության անվատնգության ապահովմանն ուղղված շուրջօրյա ծառայություն է իրականացնում: Փրկարարներն արձագանքում են բոլոր դեպքերի եւ պատահարների վերաբերյալ կանչերին:

Հեռ՝ 911, 101,112, 047 94- 09-11

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն