Գլխավոր Վերլուծություն Անցկացվել է բժիշկ-փրկարարների պատրաստության ապրիլի ամենամսյա դասընթացը

Անցկացվել է բժիշկ-փրկարարների պատրաստության ապրիլի ամենամսյա դասընթացը

2386
Տարածել

ԱԻՆ փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության փրկարար ծառայողների հրամանատարական, մարտական, մասնագիտական պատրաստության դասընթացների 2022 թվականի պլանի համաձայն,  ապրիլի 29-ին անցկացվել է դասընթաց երկու խմբի համար՝ սպայական եւ ենթասպայական: Մասնակցել են 25 հոգի՝ բժշկական ապահովման վարչության պետը, տեղակալը, անհետաձգելի բժշկական օգնության, բուժկանխարգելման բաժինների տարբեր ծառայողներ՝ բաժնի պետ, ավագ հրահանգիչ, բուժքույր, վարորդ-փրկարար եւ այլք:

Դասընթացի տեւողությունը 41 ժամ է՝ որի կեսը՝ 21 ժամ, մասնագիտական պատրաստությունն է: Նորմատիվ իրավական ակտերի՝ փաստաթղթերի ուսումնասիրություն՝ 10 ժամ, առօրյա գործունեության կազմակերպում՝ 8 ժամ, շարային պատրաստություն՝ 2 ժամ:

Ապրիլի ամենամսյա դասընթացի ժամանակ քննարկվել են հետեւյալ թեմաները՝ ՀՀ Սահմանադրություն, «Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնները», «Վնասվածքների մեխանիզմների բացահայտումը եւ նախնական արագ ախտորոշումը ժխտման մեթոդով», «Բուժօգնության հերթապահության ընտրությունը», «Բազմաթիվ տուժածների դեպքում տեսակավորումը», «Ձեռքի տակ եղած միջոցների կիրառումը աղետի գոտում», «Դեղորայքի հաշվառում եւ պահանջագրերի կազմում», «Առաջին բուժօգնության պայուսակների համալրում» եւ այլն:

Հ.Գ. Նախորդ ամիսների դասընթացների մասին կարդացեք.

Փետրվար

Մարտ