Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

1128
Տարածել

Ապրիլի 9-15-ը Հայաստանի հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում  2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ  երկրաշարժ չի գրանցվել։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ՝

Ապրիլի 9-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 36 կմ հյուսիս-արեւելք 3 բալ ուժգնությամբ, Ադրբեջանում՝ Զաքաթալա քաղաքից 11 կմ հյուսիս-արեւելք 4 բալ ուժգնությամբ եւ 12 կմ հարավ-արեւելք 3 բալ ուժգնությամբ։

Ապրիլի 11-ին Վրաստանում՝ Նինոծմինդա քաղաքից 7 կմ հարավ-արեւմուտք 4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով գրանցվել է երկու երկրաշարժ:

Ապրիլի 12-ին եւ 14-ին 6,1 եւ 6,0 մագնիտուդերով սեյսմիկ իրադարձություններ են տեղի ունեցել համապատասխանաբար Հնդկական օվկիանոսի Ամստերդամ կղզուց 96 կմ դեպի հյուսիս եւ Նոր Զելանդիայի Կերմադեկ կղզեխմբի տարածքներում: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

 

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»