Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

124
Տարածել

2022 թվականի նոյեմբերի 17-23-ը Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 5 երկրաշարժ

  • Նոյեմբերի 17-ին Թուրքիայում՝ Կարս քաղաքից 25 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ եւ Իրանում՝ Խոյ քաղաքից 22 կմ հարավ-արեւելք՝ 5-6 բալ ուժգնությամբ։
  • Նոյեմբերի 19-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 14 կմ հյուսիս-արեւմուտք՝ 5 բալ ուժգնությամբ։
  • Նոյեմբերի 22-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 31 կմ հարավ-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ։
  • Նոյեմբերի 23-ին Վրաստան-Ռուսաստան սահմանային գոտում՝ Թելավի քաղաքից 37 կմ հյուսիս-արեւելք՝ 4-5 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով հինգ երկրաշարժ: Նոյեմբերի 18-ին 6,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ինդոնեզիայի Բենգկուլու քաղաքից 187 կմ դեպի հարավ-արեւմուտք: Նոյեմբերի 22-ին 7,0 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Սողոմոնյան Կղզիների Հոնիարա մայրաքաղաքից 54 կմ դեպի հարավ-արեւմուտք: Սեյսմիկ իրադարձությանը հետեւել է 5,0 եւ ավելի մագնիտուդով 6 հետցնցում, որից մեկը` 6,0 մագնիտուդով: Նույն օրը 6,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի Ստորին Կալիֆոռնիայի նահանգի Էնսենդա քաղաքից 118 կմ դեպի հարավ-արեւելք: Հաջորդ օրը Արեւմտյան Թուրքիայի Դյուզչե քաղաքից 15 կմ հարավ-արեւմուտք տեղի է ունեցել երկրաշարժ, որն ունեցել է 6,1 մագնիտուդ: Երկրաշարժի հետեւանքով 93 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:

Նոյեմբերի 21-ին 5,6 մագնիտուդով Ինդոնեզիայի Արեւմտյան Ճավա մարզի Բոգոր քաղաքից 38 կմ դեպի հարավ-արեւելք տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհվել է 268 մարդ, 1083 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Ավերվել է 2300 տուն:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»