Գլխավոր Միջոցառումներ Արտյուշ Գրիգորյան. Կրթական եւ վերապատրաստման ծրագրերում ՃԿՊԱ-ն պետք է առաջատար լինի

Արտյուշ Գրիգորյան. Կրթական եւ վերապատրաստման ծրագրերում ՃԿՊԱ-ն պետք է առաջատար լինի

664
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով, աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թվականների ծրագրի Հայաստանի ազգային համակարգող, փ/ծ փոխգնդապետ Արմինե Հայրապետյանը նշանակվել է ՀՀ ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» պրոռեկտոր: Այսօր նորանշանակ պրոռեկտորին բուհի ղեկավարությանը ներկայացրեց արտակարգ իրավիճակների առաջին փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը:

Արմինե Հայրապետյանը ԱԻՆ համակարգում աշխատել է օտարերկրյա պետություններում եւ միջազգային կազմակերպություններում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ, ապա՝ աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թվականների ծրագրի Հայաստանի ազգային համակարգող: Միջազգային համագործակցության, նաեւ կրթական եւ վերապատրաստման ծրագրեր կազմակերպելու փորձ ունի: Արտյուշ Գրիգորյանի կարծիքով, ԱԻՆ համակարգում իրականացվող բոլոր կրթական եւ վերապատրաստման ծրագրերում ՃԿՊԱ-ն պետք է առաջատար լինի:

Առավել մանրամասն՝ այստեղ