Գլխավոր Միջոցառումներ Արտապլանային վերապատրաստում շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցների համար

Արտապլանային վերապատրաստում շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցների համար

195
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների եւ շրջակա միջավայրի նախարարների պայմանավորվածության համաձայն, հոկտեմբերի 24-26-ը ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» կազմակերպվել էր նախարարության 13 աշխատակցի վերապատրաստում՝ «Անտառային եւ բուսածածկ տարածքների հրդեհային անվտանգության ապահովում» թեմայով: Այս դասընթացը ՃԿՊԱ-ում վերապատրաստումների տարեկան պլանով նախատեսված չէր:

Եռօրյա դասընթացի առաջին երկու օրը տեսական դասեր էին, վերջին օրը՝ գործնական պարապմունքներ: Հատուկ այս խմբի համար մշակված դասընթացի թեմաների մեջ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» մասնագետները ներառել են նաեւ քաղաքացիական պաշտպանությանն առնչվող հարցեր:

Առավել մանրամասն՝ այստեղ