Գլխավոր Վերլուծություն Անցած շաբաթ Հայաստանում 3 բալ եւ ավել ուժգնությամբ երկու երկրաշարժ է գրանցվել

Անցած շաբաթ Հայաստանում 3 բալ եւ ավել ուժգնությամբ երկու երկրաշարժ է գրանցվել

526
Տարածել

Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 4-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ 2 երկրաշարժ` նոյեմբերի 29-ին Աշոցք գյուղից 10 կմ հարավ-արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ, նոյեմբերի 30-ին Աշոցք գյուղից 5 կմ հարավ-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ 13 երկրաշարժ, մասնավորապես՝

  • Նոյեմբերի 28-ին Ադրբեջանի Մինգեչաուր քաղաքից 6 կմ հարավ-արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։
  • Նոյեմբերի 29-ին Իրանի Ահար քաղաքից 48 կմ հարավ-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ ու 24 կմ հյուսիս-արեւմուտք՝ 4 բալ ուժգնությամբ, Թուրքիայի Իգդիր քաղաքից 49 կմ հարավ-արեւմուտք՝ 2-3 բալ ուժգնությամբ։
  • Դեկտեմբերի 1-ին Վրաստանի Թբիլիսի քաղաքից 20 կմ հյուսիս-արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ, Իրանի Ահար քաղաքից 45 կմ հարավ՝ 2-3 բալ ուժգնությամբ, Իրան-Թուրքիա սահմանային գոտու Մակու քաղաքից 23 կմ հարավ-արեւմուտք՝ 2-3 բալ ուժգնությամբ։
  • Դեկտեմբերի 2-ին Վրաստանի Թբիլիսի քաղաքից 17 կմ հյուսիս-արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ, Իրան-Թուրքիա սահմանային գոտու Մակու քաղաքից 12 կմ հյուսիս-արեւմուտք՝ 4 բալ ուժգնությամբ։
  • Դեկտեմբերի 3-ին Թուրքիայի Բիթլիս քաղաքից 41 կմ հյուսիս-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ, Ադրբեջանի Գյանջա քաղաքից 36 կմ հաևավ-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ, Իրանի Մարանդ քաղաքից 22 կմ հարավ-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ:
  • Դեկտեմբերի 4-ին Թուրքիայի Վան քաղաքից 34 կմ արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս գրանցվել է 6.0 եւ ավելի մագնիտուդով հինգ երկրաշարժ՝  նոյեմբերի 30-ին Ալյասկայի հարավային Անկորիջ քաղաքից 13 կմ դեպի հյուսիս՝ 7.0 մագնիտուդով, որին երկու օրվա ընթացքում հաջորդել է 5.0-ից մինչեւ 5.8 մագնիտուդով 7 հետցնցում: Վնասվել են բազմաթիվ տներ եւ շենքեր, արգելափակվել են ճանապարհներն ու  կամուրջները, խաթարվել է էլեկտրա- եւ ջրամատակարումները, փակվել են դպրոցները: Դեկտեմբերի 4-ին 6.3 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել Ինդոնեզիայի Բարատ Դայա կղզիների ափամերձ տարածքում: Դեկտեմբերի 5-ին 6.0 եւ 7.6 մագնիտուդով ուժեղ երկրաշարժեր են տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսում, Նոր Կալեդոնիայի Թադին քաղաքից 153 կմ դեպի հարավ-արեւելք: Երկրաշարժերին հետեւել են 5.0 եւ ավելի մագնիտուդով 22 հետցնցում, որից մեկը՝ 6.7 մագնիտուդով: 7.0 եւ 7.6 մագնիտուդով տեղի ունեցած երկրաշարժերից հետո հայտարարվել է ցունամիի վտանգ, որը որոշ ժամանակ անց հերքվել է:

 

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»