Գլխավոր Վերլուծություն Դեկտեմբերի վարժանքներն ու բնակչության ուսուցման այլ միջոցառումները

Դեկտեմբերի վարժանքներն ու բնակչության ուսուցման այլ միջոցառումները

152
Տարածել

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երեւանի եւ մարզային փրկարարական վարչությունների 2021 թվականի աշխատանքային պլանների համաձայն, դեկտեմբերին փրկարարները Երեւանի եւ մարզերի տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են վարժանքներ եւ բնակչության ուսուցման այլ ծրագրեր: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ծառայության կազմակերպման վարչությունն ամփոփել է կատարված աշխատանքը: Մասնավորաբար.

Արագածոտն

Ուշիի, Շղարշիկի, Ուջանի, Ապարանի, Նորաշենի միջնակարգ դպրոցներում անցկացվել են «Տարհանում, առաջին բուժօգնության ցուցաբերում», իսկ մասնավոր մի շարք ընկերություններում՝ «Ձնաբքերի պատճառով արգելափակված ճանապարհների մաքրում», «Քիմիական վտանգավոր օբյեկտում արտադրական վթարի դեպքում անձնակազմի եւ հարակից բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպում եւ իրականացում» թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Արարատ

Արտաշատի, Արարատի, Քաղցրաշենի, Ազատավանի, Ռանչպարի, Այնթապի, Նոյակերտի, Աբովյանի մի շարք դպրոցներում եւ մանկապարտեզներում անցկացվել են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունքներ:

Արմավիր

Մարզի մի շարք համայնքներում անցկացվել են «Ազդարարում, պատսպարում եւ տարհանում» թեմայով գործնական պարապմունքներ:

Գեղարքունիք

Գավառում անցկացվել է «Ձնաբքի հետեւանքով ավտոճանապարհին ձյան մեջ խցանված ավտոմեքենաների դուրսբերում եւ ավտոճանապարհի մաքրում», իսկ Ճամբարակում՝ «Հրդեհաշիջումը եւ տարհանումը դպրոցում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Գավառում, Սեւանում, Մարտունիում, Վարդենիսում, Ճամբարակում կազմակերպվել են «Տարածաշրջանին բնորոշ աղետներ» թեմայով դասախոսություններ:

Կոտայք

Մարզային փրկարարական վարչությունում անցկացվել է «Բնակչության պաշտպանության միջոցառումների եւ վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը ուժեղ երկրաշարժի դեպքում» շտաբային ուսումնավարժություն: Հրազդանում, Եղվարդում, Չարենցավանում, Աբովյանում անցկացվել են «Առատ ձյան եւ մերկասառույցի պայմաններում ավտոճանապրհների անցանելիության ապահովում եւ արգելափակված մեքենաների դուրս բերման աշխատանքների կազմակերպում եւ իրականացում» եւ «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում անձնակազմի պատսպարման կազմակերպումը եւ իրականացումը» թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ եւ գործնական պարապմունքներ:

Շիրակ

Անիում անցկացվել է «Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպումը գազալցակայանում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարաժություն:

Սյունիք

Սիսիանում անցկացվել է «Ձնաբքի եւ մերկասառույցի պայմաններում արգելափակված եւ վթարված մեքենաների դուրս բերումը երթեւեկելի հատված, ճանապարհների մաքրման աշխատանքների եւ տուժածների օգնության կազմակերպումը» հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Կապանում, Քաջարանում, Լեհվազում, Շաքիում, Աղիտուում, Աճանանում անցկացվել են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունքներ:

Տավուշ

Մարզի մի շարք բնակավայրերում անցկացվել են «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը առեւտրի օբյեկտում» եւ «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունքներ եւ հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Վայոց ձոր

Եղեգնաձորում, Վայքում անցկացվել են «Անձնակազմի գործողությունները Վարդենյաց լեռնացքում ավտոճանապարհներին առաջացած ձնաբքի դեպքում» եւ «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմաներով գործնական պարապմունքներ եւ հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Երեւան

Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցում, Հակոբ Օշականի անվան թիվ 172, Գեւորգ Վարդանյանի անվան թիվ 192, թիվ 179, 166, 95, 37, 35, 31 դպրոցներում, թիվ 124, 59, 35 մանկապարտեզներում, «Օհանյան» կրթահամալիրում, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում, «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում, «Երեւակ» կրթահամալիրում, Քանաքեռ-Զեյթունի գրադարանում, «Սուրբ գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոնի քոլեջում անցկացվել են «Անձնակազմի եւ երեխաների պատսպարումը հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում», «Անձնակազմի եւ աշակերտների տարհանումը հրդեհի դեպքում», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը խնամքի կենտրոնում», «Վարքի կանոնները երկրաշարժի դեպքում» թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Երեւանի եւ բոլոր մարզերի կարեւորագույն եւ վտանգավոր օբյեկտներում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, փրկարարների մասնագիտական, շարային, ֆիզիկական պատրաստության բարձրացման դասեր:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Հ.Գ. Նախորդ ամիսների համանման միջոցառումները.

Հունվար
Փետրվար
Մարտ
Ապրիլ
Մայիս
Հունիս
Հուլիս
Օգոստոս
Սեպտեմբեր
Հոկտեմբեր
Նոյեմբեր