Գլխավոր Վերլուծություն Հուլիսի վարժանքներն ու բնակչության ուսուցման այլ միջոցառումները

Հուլիսի վարժանքներն ու բնակչության ուսուցման այլ միջոցառումները

3308
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երեւանի եւ մարզային փրկարարական վարչությունների 2021 թվականի աշխատանքային պլանների համաձայն, հուլիսին փրկարարները Երեւանի եւ մարզերի տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են վարժանքներ եւ բնակչության ուսուցման այլ ծրագրեր: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ծառայության կազմակերպման վարչությունն ամփոփել է կատարված աշխատանքը: Մասնավորաբար.

Արագածոտն

Շենավան, Արտաշավան, Արագած, Ծաղկաշեն համայնքներում անցկացվել է «Արագածոտնի մարզում ուժեղ երկրաշարժի ծագման դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը» շտաբային, իսկ Աշտարակում՝ «Հրդեհաշիջման եւ տարհանման կազմակերպումը ուսումնական հաստատություններում» հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Արարատ

Մխչյան եւ Մրգավան համայնքներում անցկացվել է «Ազատի ջրամբարի պատվարի փլուզման սպառնալիքի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը», իսկ Արաքսավան եւ Արեւաբույր համայնքներում՝ «Ապարանի ջրամբարի պատվարի փլուզման դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն:

Արմավիր

Լուսագյուղ, Ամբերդ, Հայկավան, Արգավանդ համայնքներում անցկացվել է «Ջրածածկման վտանգի դեպքում համայնքի բնակչության պաշտպանության կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն, իսկ Դալարիկ, Ամբերդ, Արգավանդ, Հայկավան, Փշատավան համայնքներում «Ազդարարում եւ պատսպարում» թեմայով ուսումնական վարժանք:

Երեւան

Շենգավիթ եւ Ավան վարչական շրջանների աշխատակազմերում անցկացվել է «Ուժեղ երկրաշարժի դեպքում վարչական շրջանի բնակչության պաշտպանության կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումավարժություն: Թիվ 128, 25, 50, 51, 62, 66 մանկապարտեզներում, թիվ 13 երաժշտական հատուկ դպրոցում, թիվ 15 պոլիլինիկայում, մասնավոր ընկերություններում, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կազմակերպվել են «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը մանկապարտեզում», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը դպրոցում», «Հրդեհի ժամանակ անձնակազմի եւ այցելուների տարհանում», «Երկրաշարժի ժամանակ աշխատակիցների պաշտպանության միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը», «Պաշտպանական գործողությունների իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում», «Պատսպարման կազմակերպումը օդային տագնապի դեպքում» թեմաներով օբյեկտային եւ հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Գեղարքունիք

Գեղամասար, Ճամբարակ, Վարդենիս համայնքներում անցկացվել է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը ՔՊ համակարգը խաղաղից ռազմական դրության փոխադրման ժամանակ» շտաբային ուսումնավարժություն: Սեւան, Վարդենիս, Մարտունի, Գավառ համայնքներում անցկացվել են «Փրկարարական աշխատանքների իրականացումը պայթյունի հետեւանքով վնասված բարձրահարկ շենքում», «Հրդեհաշիջումը եւ տարհանումը բենզալցակայաններում», «Փրկարարական օգնության ցուցաբերում կողաշրջված հեծանիվ նավակին» թեմաներով ցուցադրական եւ հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Կոտայք

Եղվարդ համայնքում անցկացվել է «Հրդեհաշիջման աշխատանքների իրականացումը հրդեհապայթյունավտանգ օբյեկտում» թեմայով հատուկ տակտիկական, իսկ Հրազդան համայնքում՝ «Քիմիական վտանգավոր օբյեկտում արտադրական վթարի դեպքում օբյեկտի հարակից տարածքի բնակչության պաշտպանության կազմակերպումը» շտաբային ուսումնավարժություն: Մի շարք համայնքներում անցկացվել են «Ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպում եւ իրականացում», «Դաշտավայրերում, արոտավայրերում առաջացած հրդեհների հրդեհաշիջման կազմակերպում եւ իրականացում» թեմաներով ուսումնավարժություններ:

Շիրակ

Արփի, Ամասիա, Գեղանիստ, Սարապատ համայնքներում անցկացվել է «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը երկրաշարժի դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն: Մի շարք համայնքներում անցկացվել են «Շիրակի մարզի Գյումրի-Շիրակ ավտոճանապարհի հատվածում «Մարալիկ» 600 միլիմետր ջրատարի վթարի դեպքում վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպում եւ իրականացում», «Ուժեղ քամու պատճառով «Ամասիա» էլցանցի 10 ԿՎ լարման օդային գծի վնասման դեպքում վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպում եւ իրականացում» թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Սյունիք

Կապան համայնքում անցկացվել են «Սյունիքի մարզի Կապան համայնքում ակտիվացած սողանքի դեպքում արձագանքման կազմակերպում» շտաբային եւ «Հզոր պայթյունի դեպքում «Չաարատ Կապան» ընկերությունում փրկարարական եւ վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպում» հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Տավուշ

Լուսաձոր, Այգեհովիտ, Աճարկուտ, Սեւքար, Սարիգյուղ համայնքներում անցկացվել է «Հակառակորդի հարձակման դեպքում բնակավայրի ինքնաբավ կենսաապահովումն ու ինքնապաշտպանությունը» շտաբային ուսումնավարժություն:

Վայոց ձոր

Մի շարք համայնքներում անցկացվել է «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը դաշտայի հրդեհների առաջացման դեպքում» շտաբային ուսումնավարժություն:

Հրդեհները կանխելու նպատակով, Երեւանում եւ որոշ մարզերում չոր խոտով պատված տարածքներում կազմակերպվել են «Հսկվող կրակ» միջոցառումներ: Բոլոր մարզերի կարեւորագույն եւ վտանգավոր օբյեկտներում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, փրկարարների մասնագիտական, շարային, ֆիզիկական պատրաստության բարձրացման դասեր:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Հ.Գ. Նախորդ ամիսների համանման միջոցառումները.

Հունվար

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս

Հունիս