Գլխավոր Վերլուծություն Մարտի վարժանքներն ու բնակչության ուսուցման այլ միջոցառումներ

Մարտի վարժանքներն ու բնակչության ուսուցման այլ միջոցառումներ

2375
Տարածել

Ինչպես եւ ամեն ամիս, 2021 թվականի մարտին էլ, փրկարարները Երեւանի եւ մարզերի տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են վարժանքներ եւ բնակչության ուսուցման այլ ծրագրեր: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ծառայության կազմակերպման վարչությունն ամփոփել է կատարված աշխատանքը:

Մասնավորաբար. Արագածոտնի մարզի Աշտարակ, Ոսկեվազ, Արագածավան համայնքներում անցկացվել են «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը քաղաքացիական պաշտպանության համակարգի խաղաղից ռազմական դրության փոխադրման ժամանակ» թեմայով, Արարատի մարզի Արալեզ, Գեղանիստ, Գետափնյա համայնքներում «Ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը» թեմայով, Շիրակի մարզի Արփի, Աշոցք, Մարմարաշեն համայնքներում «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը սելավների սպառնալիքի դեպքում», «Սառնաղբյուրի ջրամբարի պատվարի փլուզման սպառնալիքի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմաներով, Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն եւ Ծովակ համայնքներում «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը ջրհեղեղների ժամանակ» թեմայով շտաբային ուսումնավարժություններ:

Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Քաջարան, Ագարակ, Կարճեւան համայնքների մի շարք դպրոցներում անցկացվել են «Օդային տագնապ ազդանշանի դեպքում դպրոցի անձնակազմի պատս­պար­ման կազմակերպումը եւ տուժածներին օգնության տրամադրումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, իսկ Կապան, Գորիս, Քաջարան, Սիսիան, Մեղրի, Բռնակոթ համայնքների դպրոցներում կազմակերպվել են «Արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ դարի մարտահրավերներին ընդառաջ» թեմայով դասախոսություններ: Լոռու մարզի տարբեր համայնքների 21 հանրակրթական դպրոցում անցկացվել են քաղաքացիական պաշտպանության թեմայով դասախոսություններ:

Երեւանի մի շարք դպրոցներում անցկացվել է «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը դպրոցում» թեմայով, Տավուշի մարզի տարբեր համայնքներում «Հրդեհաշիջման աշխատանքների իրականացումը ուսումնական հաստատությունում», «Հրդեհաշիջման աշխատանքների իրականացումը առեւտրի օբյեկտում», «Հրդեհաշիջման աշխատանքների իրականացումը մշակութային հաստատությունում» թեմաներով, իսկ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Գետափ, Ջերմուկ, Վայք, Շատին, Կարմրաշեն, Հեր-հեր համայնքների դպրոցներում «Անձնակազմի պատսպարման իրականացումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Հ.Գ-1. Մարտին անցկացված վարժանքների մասին կարդացեք նաեւ.

Պատսպարում, տարհանում, վթարավերականգնողական աշխատանք

Ուշադրության կենտրոնում է դպրոցականների անվտանգությունը

ՔՊ վարժանքներ՝ համայնքներում

Քաղաքացիական պաշտպանության վարժանքների արդյունավետությունը՝ ուսումնական հաստատություններում

Հրդեհաշիջում, տարհանում, պատսպարում

Անվտանգությունը՝ պայթյունի, երկրաշարժի եւ օդային հարձակման ժամանակ

Վարվեցողության կանոնները երկրաշարժի ժամանակ

Հ.Գ.-2 Նախորդ ամիսների վարժանքները.

Հունվար

Փետրվար