Գլխավոր Վերլուծություն Մայիսի վարժանքներն ու բնակչության ուսուցման այլ միջոցառումները

Մայիսի վարժանքներն ու բնակչության ուսուցման այլ միջոցառումները

2498
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երեւանի եւ մարզային փրկարարական վարչությունների 2021 թվականի աշխատանքային պլանների համաձայն, մայիսին փրկարարները Երեւանի եւ մարզերի տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են վարժանքներ եւ բնակչության ուսուցման այլ ծրագրեր: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ծառայության կազմակերպման վարչությունն ամփոփել է կատարված աշխատանքը: Մասնավորաբար.

Արագածոտն

Ներքին Սասնաշեն, Ագարակավան, Կաթնաղբյուր, Վարդենիս համայնքներում անցկացվել են «Ջրամբարի պատվարի փլուզման սպառնալիքի կամ փլուզման դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը», իսկ «Հայկական էլեկտրական ցանցեր» ընկերության Ապարանի տեղամասի «Մուսալեռ» մասնաճյուղում՝ «Բազմաբնակարան շենքերում էներգամատակարարման համակարգի վթարի դեպքում վթարային բրիգադի գործողությունները» թեմայով շտաբային ուսումնավարժություններ:

Ալագյազ, Սասունիկ, Կայք համայնքներում անցկացվել են «Հրդեհաշիջման եւ տարհանման կազմակերպումը ուսումնական հաստատություններում» հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Քաղաքացիական պաշտպանության Արագածոտնի մարզային ծառայությունների շտաբի պետերի հետ անցկացվել են «Քաղաքացիական պաշտպանության ինժեներատեխնիկական միջոցառումների ապահովումը» եւ «Վտանգավոր տարածքից բնակչության, նյութական եւ մշակութային արժեքների տարհանման կարգը, տարհանման մարմինները, դրանց կառուցվածքն ու խնդիրները» թեմաներով հրամանատարական պատրաստության պարապմունքներ:

Արարատ

Սիսավան, Ազատավան, Այգեստան եւ այլ համայնքներում անցկացվել են «Ազատի ջրամբարի պատվարի փլուզման դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը», «Ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը» թեմաներով շտաբային ուսումնավարժություններ: «Գազպրոմ Արմենիա» ընկերության «Արտաշատ» մասնաճյուղում անցկացվել է «Արտակարգ իրավիճակի ժամանակ միջին ճնշման գազատարում վթարի հետեւանքների վերացում» հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Արմավիր

Ամասիա, Շենիկ, Վարդանաշեն, Կողբավան, Վանանդ, Մրգաշատ համայնքներում անցկացվել են «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը հակառակորդի հարձակման վտանգի դեպքում», Բաղրամյան, Արտիմետ, Գայ, Փարաքար, Դողս համայնքներում՝ «Ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» շտաբային ուսումնավարժություններ: Արմավիրի մարզային փրկարարական վարչությունում անցկացվել է «Վարչության գործառույթները Ախուրյանի ջրամբարի պատվարի փլուզման վտանգի դեպքում» շտաբային ուսումնավարժություն: Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքում անցկացվել է «Տարհանումը եւ հրդեհաշիջում պահեստում բռնկված հրդեհի ժամանակ» հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Երեւան

Տարբեր վարչական շրջանների ուսումնական հաստատություններում, թանգարաններում, արտադրական ձեռնարկություններում անցկացվել են «Հրդեհի դեպքում աշխատակազմի եւ սաների տարհանման կազմակերպումը», «Երկրաշարժի դեպքում կազմակերպության գործողությունները», «Աշխատակիցների եւ երեխաների պաշտպանության կազմակերպումը երկրաշարժի ժամանակ», «Օդային տագնապ ազդանշանի դեպքում երեխաների եւ աշխատակիցների պաշտպանության կազմակերպումը», «Հրդեհի դեպքում աշխատակիցների եւ այցելուների պաշտպանության կազմակերպումը եւ իրականացումը», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը մանկապարտեզում» «Նարիրտ գործարանի» քլորոպրենի արտադրության 1-18 արտադրամասի հրդեհաշիջման կազմակերպումը» եւ այլ թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Գեղարքունիք

Հայրավանք համայնքում անցկացվել է «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը ջրհեղեղների ժամանակ», իսկ Ճամբարակ, Վանեւան եւ Խաչաղբյուր համայնքներում՝ «Անտառային հրդեհների հրդեհաշիջման կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն: Մարտունի համայնքում անցկացվել է «Միջին ճնշման գազատարի վթարի դեպքում վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը» թեմայով, Սեւան եւ Վարդենիս համայնքներում՝ «Հրդեհաշիջումը եւ տարհանումը ուսումնական հաստատություններում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Կոտայք

«Հրազդանի ջերմային էլեկտրական կայան» ընկերությունում անցկացվել է «Հրդեհաշիջման եւ տարհանման միջոցառումների իրականացումը բլոկային մասի վարչակենցաղային շենքում բռնկված հրդեհի դեպքում», Աբովյան համայնքի «Արմենիան տոբակո քոմփանի» ընկերությունում՝ «Հրդեհաշիջման եւ տարհանման աշխատանքների իրականացումը հրդեհավտանգ օբյեկտում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Լոռի

Ղուրսալ, Նոր Խաչակապ, Շենավան, Սարահարթ, Սարամեջ, Քարաձոր, Օձուն, Ախթալա, Դսեղ, Շնող համայնքներում անցկացվել են «Գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների օջախի վերացում» թեմայով շտաբային ուսումնավարժություններ:

Շիրակ

Ազատան, Մարմաշեն, Աշոցք, Ախուրյան, Անի, Երազգավորս համայնքներում անցկացվել են «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը սելավների սպառնալիքի դեպքում» եւ «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը երկրաշարժի դեպքում» թեմաներով շտաբային ուսումնավարժություններ:

Սյունիք

Մարզային փրկարարական վարչությունում անցկացվել է ՀՀ «Սյունիքի մարզի բնակչության պատսպարման եւ պաշտպանության համակարգի կազմակերպումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն: Կապան եւ Գորիս համայնքներում անցկացվել է «Սողանքային աղետի արձագանքումը եւ սողանքի առաջացման դեպքում իրականացվող միջոցառումնեը» թեմայով, իսկ Սիսիան համայնքում՝ «Ջրամբարի պատվարի փլուզման դեպքում հնարավոր ջրածածկման տարածքի կանխատեսումը եւ բնակչության տարահանման գործընթացի կազմակերպումը ջրածածկման գոտուց» թեմայով շտաբային ուսումնավարժություն: Գորիս, Կապան համայնքների բժշկական կենտրոններում անցկացվել են «Ուժեղ երկրաշարժի դեպքում հիվանդների, բուժանձնակազմի տարհանման եւ որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը», «Պայթյունի դեպքում մարդկանց տարհանման եւ հրդեհաշիջման աշխատանքների իրականացումը» թեմաներով օբյեկտային վարժանքներ:

Տավուշ

Անցկացվել է «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը երկրաշարժի դեպքում» թեմայով ուսումնավարժություն:

Վայոց ձոր

«Գազպրոմ Արմենիա» ընկերության «Վայոց ձոր» մասնաճյուղում անցկացվել է «Գազի հոտ բազմաբնակարան շենքի աստիճանավանդակում, մուտքի բնակարաններից մեկի փլուզմամբ», Ջերմուկում համայնքում՝ «Արտահոսք ստորգետնյա բակային գազատարից հրդեհի բռնկմամբ» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Մայրաքաղաքի եւ բոլոր մարզերի կարեւորագույն եւ վտանգավոր օբյեկտներում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ: Երեւանում եւ բոլոր մարզերում անցկացվել են փրկարարների մասնագիտական պատրաստության բարձրացման դասեր՝ տարբեր թեմաներով. «Կրակային աշխատանքների հետեւանքով հրդեհի բռնկում ոչ բլոկային մասի 3-րդ հովհարանի փայտյա կողածածկերում», «Հիդրոէլեւատորի միջոցով ջուր վերցնելը եւ հրդեհի օջախ մղելը», «Հրշեջ ջրասյունակի տեղադրումը հիդրանտի վրա, հիդրանտից ջրի մատակարարման ձեւերը եւ ընդհատումը, հրշեջ ջրասյունակի միջոցով հրշեջ ավտոմեքենայի լիցքավորումը», «Եռաբաշխիչ ճյուղավորման տեղադրումը, փողրակագծերի միացումը, փողրակագծերի վնասվածքների վերացումը եւ ժամանակավոր նորոգումը փողրակային սեղմիչներով» եւ այլն:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Հ.Գ. Նախորդ ամիսների վարժանքները.

Հունվար

Փետրվար

Մարտ

Ապրիլ