ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը 2023 թվականի հունվարի 9-16-ը ժամանակահատվածում ստացել է 36 զանգ, որից 22-ը՝ հոգեբանական ուղղորդման եւ աջակցության վերաբերյալ:
Մնացած զանգերը եղել են հետեւյալ հարցերով. 6 զանգ՝ հոգեկան խանգարումներով քաղաքացիների, երեքական՝ ինքնասպանության փորձի եւ բռնության, մեկական՝ ինքնավնասման սպառնալիքի եւ հրդեհի վերաբերյալ:
Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։
Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։