Գլխավոր Վերլուծություն Հոկտեմբերի վարժանքներն ու բնակչության ուսուցման այլ միջոցառումները

Հոկտեմբերի վարժանքներն ու բնակչության ուսուցման այլ միջոցառումները

160
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երեւանի եւ մարզային փրկարարական վարչությունների 2021 թվականի աշխատանքային պլանների համաձայն, հոկտեմբերին փրկարարները Երեւանի եւ մարզերի տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են վարժանքներ եւ բնակչության ուսուցման այլ ծրագրեր: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ծառայության կազմակերպման վարչությունն ամփոփել է կատարված աշխատանքը: Մասնավորաբար.

Արագածոտն

Ծաղկահովիտ եւ Ալագյազ համայնքներում անցկացվել է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը քաղաքացիական պաշտպանության համակարգի խաղաղից ռազմական դրության փոխադրման ժամանակ» թեմայով շտաբային ուսումնավարժություն:

Ակունք, Կարմրաշեն, Ոսկեհատ, Ոսկեւազ, Անտառուտ, Բյուրական, Ուշի բնակավայրերում անցկացվել են «Բնակչության ազդարարում եւ պատսպարում» հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Արարատ

Մարզային փրկարարական վարչությունում անցկացվել է «Ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն: «Գազպրոմ Արմենիա» ընկերության Արարատի մասնաճյուղում անցկացվել է «Արտակարգ իրավիճակների ժամանակ միջին ճնշման գազատարում վթարի հետեւանքների վերացում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Արմավիր

Ամբերդ, Դողս, Լեռնամերձ, Առատաշեն բնակավայրերում անցկացվել են «Ազդարարում, պատսպարում եւ տարհանում» թեմայով գործնական պարապմունքներ:

Երեւան

Մանուել Քաջունու անվան թիվ 54 ավագ դպրոցում, Սմբատ Բյուրատի անվան թիվ 125, Անդրեյ Սախարովի անվան թիվ 69, Նվեր Սաֆարյանի անվան թիվ 164, Գեւորգ Չաուշի անվան թիվ 188, Ջորջ Դունայանցի անվան թիվ 154, Հենրիկ Խաչատրյանի անվան թիվ 199 հիմնական դպրոցներում, թիվ 8, 125, «Արեւամանուկ» մանկապարտեզներում, Աջափնյակի մանկապատանեկան համալիր մարզադպրոցում, Եվրոպական համալսարանում, «Նարիրտ» գործարանում, «Արամյանց» բժշկական կենտրոնում անցկացվել են «Աշակերտների գործողությունները հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում», «Հրդեհի դեպքում աշխատակիցների եւ սաների տարհանման կազմակերպումը եւ իրականացումը», «Կազմավորումների գործողությունները երկրաշարժի ժամանակ», «Հրդեհի դեպքում սաների եւ աշխատակիցների պաշտպանության կազմակերպումը», «Անձնակազմի եւ աշակերտների տարհանման կազմակերպումն երկրաշարժի ժամանակ», «Ուժեղ երկրաշարժի դեպքում աշխատակիցների եւ հիվանդների պաշտպանության կազմակերպումը», «Անձնակազմի եւ աշակերտների պաշտպանության կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում», «Քլորոպրենի արտադրության 2-11 արտադրամասի հրդեհաշիջման կազմակերպումը» թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Գեղարքունիք

Նորաշեն, Չկալովկա բնակավայրերում անցկացվել են «Ուժեղ քամիներից բնակչության պաշտպանության կազմակերպումը եւ հետեւանքների վերացումը» թեմայով շտաբային ուսումնավարժություններ:

Գավառում, Մարտունիում, Սեւանում, Վարդենիսում անցկացվել են «Միջազգային կապի գծերի վթարների վերացման աշխատանքների իրականացումը», «Հրդեհաշիջում եւ տուժածներին առաջին բուժօգնության ցուցաբերում», Հրդեհաշիջումը եւ տարհանումը դպրոցներում» թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Կոտայք

Հրազդանում, Չարենցավանում, Աբովյանում, Եղվարդում անցկացվել են «Հրդեհաշիջման, տարհանման միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը բլոկային մասի վարչակենցաղային շենքում առաջացած հրդեհի դեպքում», «Հրդեհաշիջման եւ տարհանման միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը ուսումնական հաստատությունում առաջացած հրդեհի դեպքում», «Հրդեհաշիջման, տարհանման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը դպրոցում ծագած հրդեհի դեպքում», «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում անձնակազմի պատսպարման կազմակերպումը եւ իրականացումը» թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Լոռի

Մարզային փրկարարական վարչությունում անցկացվել է «Մեծավանի ջրամբարի պատվարի փլուզման դեպքում բնակ­չու­թյան պաշտպանության միջոցառումների կազ­մա­­­կերպումը եւ իրականացումը» շտաբային ուսումնավարժություն:

Տարբեր համայնքներում անցկացվել են «Ավտոճանապարհին առաջացած քարաթափման հետեւանքների վերացում», «Միջին ճնշման գազատարում առաջացած վթարի հետեւանքների վերացում», «Էներգետիկ համակարգում վթարի հետեւանքի վերացում», «Վանաձոր քաղաքի ջրամատակարարման համակարգի խոշոր վթարի դեպքում բնակչությանը ջրով ապահովման կազմակերպում», «Ուժեղ երկրաշարժի դեպքում կազմակերպության անձնակազմի պաշտպանության կազմակերպումը», «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը համաճարակի հանգեցնող ինֆեկցիոն հիվանդության ծագման դեպքում» թեմաներով հատուկ տակտիկական եւ օբյեկտային վարժանքներ:

Շիրակ

Մարզպետարանում անցկացվել է «Հայկական ատոմակայանի միջուկային եւ (կամ) ճառագայթային վթարների դեպքում ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքից Գյումրի տարհանված բնակչության ընդունման եւ տեղաբաշխման կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն:

Աշոցք եւ Ամասիա համայնքների մի շարք բնակավայրերում անցկացվել են «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը ձնաբքի դեպքում» շտաբային ուսումնավարժություններ:

Գյումրիում անցկացվել է «Երկրաշարժի հետեւանքով փլուզված շենքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը հրդեհի առկայությամբ» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Ախուրյանի բժշկական կենտրոնում անցկացվել է «Հրդեհաշիջումը բժշկական հաստատություններում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Սյունիք

Մարզային փրկարարական վարչությունում անցկացվել է «Երկրաշարժի դեպքում փրկարարական աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն:

Մեղրիի բժշկական կենտրոնում անցկացվել է «Պայթյունի դեպքում հիվանդների, բուժանձնակազմի տարհանման եւ որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը» օբյեկտային վարժանք:

Տավուշ

Մարզային փրկարարական վարչությունում անցկացվել է «Տավուշի մարզային փրկարարական վարչության գործողությունները Տավուշի մարզում քարաթափումների դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն:

Նորաշեն, Մովսես, Չորաթան համայնքներում անցկացվել են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ :

Վայոց ձոր

Մալիշկա, Արենի, Շատին բնակավայրերում անցկացվել են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Բոլոր մարզերի կարեւորագույն եւ վտանգավոր օբյեկտներում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, փրկարարների մասնագիտական, շարային, ֆիզիկական պատրաստության բարձրացման դասեր:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Նախորդ ամիսների համանման միջոցառումները.

Հունվար

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս

Հունիս

Հուլիս

Օգոստոս

Սեպտեմբեր