Գլխավոր Վերլուծություն Օգոստոսի վարժանքներն ու բնակչության ուսուցման այլ միջոցառումները

Օգոստոսի վարժանքներն ու բնակչության ուսուցման այլ միջոցառումները

3293
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երեւանի եւ մարզային փրկարարական վարչությունների 2021 թվականի աշխատանքային պլանների համաձայնօգոստոսին փրկարարները Երեւանի եւ մարզերի տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են վարժանքներ եւ բնակչության ուսուցման այլ ծրագրեր: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ծառայության կազմակերպման վարչությունն ամփոփել է կատարված աշխատանքը: Մասնավորաբար.    

Արագածոտն

Ապարան, Ալագյազ, Ծաղկահովիտ համայնքներում անցկացվել է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը քաղաքացիական պաշտպանության համակարգի խաղաղից ռազմական դրության փոխադրման ժամանակ» շտաբային ուսումնավարժություն: Ապարանի բժշկական կենտրոնում անցկացվել է «Հիվանդների պաշտպանության միջոցառումների կազմակերպումը հրդեհի դեպքում» օբյեկտային վարժանք:

Արարատ

Մարզային փրկարարական վարչությունում (Արտաշատ) անցկացվել են «Հակառակորդի հարձակման դեպքում քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը» հրամանատարաշտաբային եւ «Մասնակի փլուզված շենքում որոնողափրկարարական եւ վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը» հատուկ ցուցադրական ուսումնավարժություններ: Դաշտավան, Դարբնիկ, Հովտաշեն համայնքներում անցկացվել է «Ապարանի ջրամբարի պատվարի փլուզման դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը» թեմայով ուսումնավարժություն:

Արմավիր

Նալբանդյան համայնքում անցկացվել է «Ջրածածկման վտանգի դեպքում համայնքի բնակչության պաշտպանության կազմակերպումը» թեմայով, իսկ Հացիկ, Մյասնիկյան, Արեւադաշտ, Ոսկեհատ համայնքներում «Տարհանված բնակչության ընդունման եւ կենսապահովման կազմակերպումը» թեմայկով շտաբային ուսումնավարժություն: Նոր Կեսարիա, Նորավան, Նոր-Արտագերս, Ջրաշեն համայնքներում անցկացվել է «Խոշոր հրդեհների դեպքում հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը» ուսումնավարժություն: Արմավիր, Մուսալեռ եւ այլ համայնքներում կազմակերպվել են «Սուր վարակիչ հիվանդությունների առաջացման դեպքում անհետաձգելի միջոցառումների կազմակերպումը», «Միջին ճնշման գազատարում վթարի դեպքում վթարավերականգնողական աշխատանքների իրականացում», «Էներգամատակարարման համակարգի վթարի դեպքում հետեւանքների վերացումը», «Հրդեհի դեպքում տարհանման կազմակերպումն ու իրականացումը գործարանում», «Հրդեհի դեպքում տարհանման կազմակերպումն ու իրականացումը դպրոցում» թեմաներով հատուկ ցուցադրական ուսումնավարժություններ:

Երեւան

Թիվ 69, 135, 102, 59, 63 մանկապարտեզներում անցկացվել են «Հրդեհի դեպքում երեխաների եւ աշխատակիցների տարհանման կազմակերպումը», «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապի» դեպքում», «Հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում աշխատակազմի եւ սաների պատսպարումը», «Հրդեհի դեպքում կազմակերպության գործողությունները», «Հրդեհի դեպքում երեխաների եւ աշխատակիցների տարհանման կազմակերպումը» թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Տարբեր արտադրական ձեռնարկություններում կազմակերպվել են «Նարիրտ գործարան» ՓԲԸ 2-11 արտադրամասերի հրդեհաշիջման կազմակերպումը», «Հրդեհի մարումը գործարանի շենքում» թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Գեղարքունիք

Մարզային փրկարարական վարչությունում (Գավառ), Սեւան եւ այլ համայնքներում անցկացվել են «Բժշկական օգնության ցուցաբերում խոշոր ավտովթարից տուժած քաղաքացիներին», «Հրդեհաշիջում եւ տարհանում», «Երկրաշարժի դեպքում աշխատակիցների պաշտպանության կազմակերպումը» հատուկ տակտիկական եւ օբյեկտային վարժանքներ:

Կոտայք

Մարզային փրկարարական վարչությունում (Հրազդան) անցկացվել է «Քիմիական վտանգավոր օբյեկտում արտադրական վթարի դեպքում օբյեկտի հարակից տարածքի բնակչության պաշտպանության կազմակերպումը» թեմայով, իսկ Չարենցավան համայնքում «Դաշտավայրերում, արոտավայրերում առաջացած հրդեհների հրդեհաշիջման կազմակերպում եւ իրականացում» թեմայով շտաբային վարժանք: «Հրազդան ՋԷԿ»-ում անցկացվել է «Հրդեհաշիջման աշխատանքների իրականացումը ոչ բլոկային մասի կաթսատուրբինային արտադրամասում՝ տուրբոագրեգատի 2-րդ առանձգակալից ջրածնի արտահոսքից բռնկված հրդեհի դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Մի շարք համայնքներում անցկացվել է «Հրդեհաշիջման եւ տարհանման աշխատանքների իրականացումը հրդեհապայթյունավտանգ օբյեկտում» հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Շիրակ

Ախուրյան, Գետափ համայնքներում անցկացվել է «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը երկրաշարժի դեպքում» շտաբային ուսումնավարժություն: Արթիկում անցկացվել է «Հրդեհաշիջումը բուժհիմնարկում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Սյունիք

Մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների, ջրամբարների պատասխանատուների եւ փրկարարների մասնակցությամբ անցկացվել է «Տաթեւ հիդրոէլեկտրոկայանի յուղի պահեստավորման տնտեսությունում հրդեհի բռնկման դեպքում հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Տավուշ

Իջեւանի բժշկական կենտրոնում անցկացվել է «Խաղաղից ռազմական դրության անցման դեպքում քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը» օբյեկտային վարժանք:

Վայոց ձոր

Մարզի մի շարք համայնքներում անցկացվել է «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը դաշտայի հրդեհների առաջացման դեպքում» թեմայով շտաբային, իսկ այլ համայնքներում՝ Ուժեղ երկրաշարժի դեպքում առողջարանի անձնակազմի եւ հանգստացողների պաշտպանության կազմակերպում» հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Տարբեր համայնքներում անցկացվել են «Հրդեհաշիջումը արվեստի դպրոցում», «Հրդեհաշիջումը գազալցակայանում» թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Բոլոր մարզերի կարեւորագույն եւ վտանգավոր օբյեկտներում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, փրկարարների մասնագիտական, շարային, ֆիզիկական պատրաստության բարձրացման դասեր:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Հ.Գ. Նախորդ ամիսների համանման միջոցառումները.

Հունվար

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս

Հունիս

Հուլիս