Գլխավոր ՀՀ ՆԳՆ Փրկարարները քաղաքացուն հանել են փոսից

Փրկարարները քաղաքացուն հանել են փոսից

445
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների վերաբերյալ մոտ 250 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն,«ՎեոլիաՋուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման, սանմաքրման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 40 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու եւ  դեկորատիվ ծառեր:  Փակ դուռ բացելու վերաբերյալ էլ 80 կանչ է ստացվել:   Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարան իցիջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարան ում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երեւանի Արաբկիր, Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների եւ Արագածոտնի ու Շիրակի փրկարարները:  Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Տարբեր տարածքներում արգելափակված տասնյակ մեքենաներ են դուրս բերվել երթեւեկելի հատված:

Այլ կանչեր. Արաբկիրի փրկարարներն ահազանգ են ստացել, որԱվետիսյան փողոցի շենքերից մեկի 7-րդ հարկում կասկածելի պարունակությամբ ճամպրուկ է տեղադրված: Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են դատարկ եւ կոտրված ճամպրուկ:Շենգավիթի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Չեխովի փողոցում քաղաքացին ընկել է փոսը: Հրշեջ-փրկարարները 47-ամյա տղամարդուն հանել են 6 մետր խորությամբ փոսից: Տուժածը հոսպիտալացվել է:Ավանի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Աճառյան փողոցի շենքերից մեկի մի բնակարանում կատուն հարձակվում եւ վնասում է բնակչին: Հրշեջ-փրկարարները հեռացրել են կենդանուն:

Կոտայքի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Բյուրեղավան-Արզնի ճանապարհին տեղի է ունեցել քարաթափում եւճանապարհը մասամբ փակվել է: Փրկարարները քարերը հեռացրել են ճանապարհի երթեւեկելի հատվածից:

Մայրաքաղաքում եւ տարբեր մարզերում փրկարարները կազմակերպել են «Հրդեհի դեպքում կազմակերպության աշխատակիցների տարհանումը», «ՀԱԷԿ-ի ճառագայթային (կամ) քիմիական վթարների դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը», «Հրդեհաշիջում, տարհանում, տուժածներին 2-րդ հարկից իջեցում» եւ այլ թեմաներով վարժանքներ: