Գլխավոր Վերլուծություն Նոյեմբերի վարժանքներն ու բնակչության ուսուցման այլ միջոցառումները

Նոյեմբերի վարժանքներն ու բնակչության ուսուցման այլ միջոցառումները

171
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երեւանի եւ մարզային փրկարարական վարչությունների 2021 թվականի աշխատանքային պլանների համաձայն, նոյեմբերին փրկարարները Երեւանի եւ մարզերի տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են վարժանքներ եւ բնակչության ուսուցման այլ ծրագրեր: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ծառայության կազմակերպման վարչությունն ամփոփել է կատարված աշխատանքը: Մասնավորաբար.

Արագածոտն

Շամիրամ համայնքում անցկացվել է «ՔՊ  միջոցառումների կազմակերպումը քաղաքացիական պաշտպանության  համակարգի խաղաղից ռազմական դրության փոխադրման ժամանակ» շտաբային ուսումնավարժություն: Ջամշլու, Եղնիկ, Կարին, Ձորագլուխ, Օշական, Վարդենիս համայնքների դպրոցներում անցկացվել են «Հրդեհաշիջման, տարհանման եւ առաջին օգնության կազմակերպումը» եւ «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմաներով գործնական պարապմունքներ եւ հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Արարատ

Արտաշատում եւ Վեդիում անցկացվել են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» հատուկ տակտիկական ուսումնավարժություններ: Մարզային փրկարարական վարչությունում անցկացվել է «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը  սելավի դեպքում» շտաբային ուսումնավարժություն:

Արմավիր

Մարզային փրկարարական վարչությունում անցկացվել է «Վարչության գործառույթները Ապարանի ջրամբարի պատվարի փլուզման վտանգի դեպքում» շտաբային ուսումնավարժություն: Նալբանդյան, Խոյ, Արաքս համայնքների մի շարք բնակավայրերի դպրոցներում անցկացվել են «Երեխաների տարհանում եւ հրդեհաշիջում», «Դպրոցի գրադարանում էլեկտրական լարերի կարճ միացումից առաջացած հրդեհի հրդեհաշիջում» թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Գեղարքունիք

Ներքին Գետաշեն, Վաղաշեն եւ այլ համայնքներում անցկացվել են «ՈՒժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպնության միջոցառումների կազմակերպումը եւ հետեւանքների վերացումը» եւ «Ձնաբքի հետեւանքով ավտոճանապարհին ձյան մեջ խցանված ավտոմեքենաների դուրսբերում եւ ավտոճանապարհի մաքրում» թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Կոտայք

Եղվարդ եւ Հրազդան համայքներում անցկացվել է «Համաճարակի հանգեցնող վարակիչ հիվանդության ծագման դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն:

Լոռի

Մարզկենտրոն Վանաձորում անցկացվել է «Վանաձոր քաղաքի ջրամատակարարման համակարգի խոշոր վթարի դեպքում բնակչությանը ջրով ապահովման կազմակերպում», իսկ Կուրթան բնակավայրում «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Շիրակ

Մարզային փրկարարական վարչությունում անցկացվել է «Կառնուտի ջրամբարի պատվարի փլուզման սպառնալիքի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով, իսկ Ամասիա, Աշոցք համայնքներում անցկացվել է «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը ձնաբքի դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն: Գյումրի, Արթիկ, Ամասիա, Աշոցք բնակավայրերում անցկացվել են  «Հրդեհաշիջումը ուսումնական հաստատությունում», «Հրդեհաշիջումը նախակրթարանում» թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Սյունիք

Մեղրիի շրջանի ճանապարհները սպասարկող ընկերության հետ համատեղ անցկացվել է «Ձնաբքի եւ մերկասառույցի պայմաններում արգելափակված եւ վթարված մեքենաների դուրս բերումը երթեւեկելի հատված, ճանապարհների մաքրման աշխատանքների եւ տուժածների օգնության կազմակերպումը»  հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Գորիսում անցկացվել է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» գործնական պարապմունք:

Տավուշ

Մի շարք համայնքներում անցկացվել են «Գազատար ցանցում պայթյունի հետեւանքով վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը», «Հրդեհաշիջման աշխատանքների իրականացումը վարչական շենքում», «Հրդեհաշիջման աշխատանքների իրականացումը առեւտրի օբյեկտում», «Հրդեհաշիջման աշխատանքների իրականացումը հրդեհավտանգ օբյեկտում», «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմաներով գործնական պարապմունքներ եւ հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Վայոց ձոր

Վայք համայնքի Բարձրունի, Խնձորուտ, Հեր-Հեր, Կարմրաշեն բնակավայրերում անցկացվել են «Հրդեհաշիջումը հյուրանոցային համալիրի խոհանոցում», «Հրդեհաշիջումը մանկապարտեզի խոհանոցում», «Հրդեհաշիջումը դպրոցի կաթսայատանը», «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմաներով գործնական պարապմունքներ եւ հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Երեւան

«Այբ» հիմնադրամում անցկացվել է «Աշակերտների եւ անձնակազմի պատսպարումը օդային տագնապի դեպքում», իսկ Համո Սահյանի անվան թիվ 70 հիմնական դպրոցում՝ «Աշակերտների եւ անձնակազմի պաշտպանության կազմակերպումը երկրաշարժի դեպքում դեպքում» թեմայով օբյեկտային վարժանք:

Թիվ 27, 48, 152 հիմնական դպրոցներում, «Քվանտ» վարժարանում, թիվ 55 մանկապարտեզում, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում, մասնավոր մի շարք ընկերություններում անցկացվել են «Կազմավորումների գործողությունները օդային տագնապի դեպքում», «Անձնակազմի պաշտպանության միջոցառումների կազմակերպումը հակառակորդի հանկարծակի հարձակման  ժամանակ», «Հրդեհի դեպքում աշակերտների գործողությունները», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը հուշահամալիրում», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը համալսարանում» թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Բոլոր մարզերի կարեւորագույն եւ վտանգավոր օբյեկտներում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, փրկարարների մասնագիտական, շարային, ֆիզիկական պատրաստության բարձրացման դասեր:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Հ.Գ. Նախորդ ամիսների համանման միջոցառումները.

Հունվար

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս

Հունիս

Հուլիս

Օգոստոս

Սեպտեմբեր

Հոկտեմբեր