Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 19 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

19 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

168
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը 2023 թվականի հունվարի 2-9-ը ժամանակահատվածում ստացել է 19 զանգ, որից 8-ը՝ հոգեբանական ուղղորդման եւ աջակցության վերաբերյալ:

Մնացած զանգերը եղել են հետեւյալ հարցերով. 4 զանգ՝ ինքնավնասման սպառնալիքի երկուական՝ հոգեկան խանգարումներով քաղաքացիների, 44-օրյա պատերազմից տուժածների, ինքնասպանության փորձի, մեկ զանգ՝ միջանձնային բնույթի խնդրի վերաբերյալ:

Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։

Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։