Գլխավոր Վերլուծություն Սեպտեմբերի վարժանքներն ու բնակչության ուսուցման այլ միջոցառումները

Սեպտեմբերի վարժանքներն ու բնակչության ուսուցման այլ միջոցառումները

3204
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երեւանի եւ մարզային փրկարարական վարչությունների 2021 թվականի աշխատանքային պլանների համաձայն,  սեպտեմբերին փրկարարները Երեւանի եւ մարզերի տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են վարժանքներ եւ բնակչության ուսուցման այլ ծրագրեր: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ծառայության կազմակերպման վարչությունն ամփոփել է կատարված աշխատանքը: Մասնավորաբար.

Արագածոտն

Արտենի բնակավայրում, Աշնակ համայնքում անցկացվել են «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը քաղաքացիական պաշտպանության համակարգի խաղաղից ռազմական դրության փոխադրման ժամանակ» թեմայով շտաբային ուսումնավարժություններ: Օշական, Օհանավան, Թալին, Ապարան, Ալագյազ համայնքներում անցկացվել են «Տարհանում, առաջին բուժօգնության ցուցաբերում» թեմայով, իսկ Մուղնի, Սասունիկ, Թաթուլ, Հացաշեն, Ագարակ, Հարթավան, Շենավան, Հնաբերդ, Աղձք, Բազմաղբյուր համայնքներում անցկացվել են «Արագածոտնի մարզում ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Արարատ

Ռանչպար, Նիզամի համայնքներում անցկացվել են «Ապարանի ջրամբարի պատվարի փլուզման դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումնեի կազմակերպումը եւ իրականացումը» թեմայով, իսկ Զորակ համայնքում «Խոշոր անտառային հրդեհների հրդեհաշիջման կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություններ: Արտաշատ համայնքում անցկացվել է «Արտակարգ իրավիճակների ժամանակ ջրամատակարարման համակարգում վթարի հետեւանքների վերացում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Արմավիր

Նոր Կեսարիա, Նորավան, Նոր Արտագերս, Ջրաշեն համայնքներում անցկացվել են «Խոշոր հրդեհների դեպքում հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություններ: Արմավիր, Վանանդ համայնքներում անցկացվել են «Հրդեհի դեպքում տարհանման կազմակերպումն ու իրականացումը գործարանում» թեմայով, Վաղարշապատ համայնքում՝ Հրդեհաշիջում եւ առաջին բուժօգնության ցուցաբերում, իսկ Վանանդ համայնքում՝ «Հրդեհաշիջման եւ տարհանման կազմակերպումը արտադրամասում առաջացած հրդեհի դեպքում» հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Երեւան

Պատանի հանդիսատեսի թատրոնում անցկացվել է «Հրդեհի դեպքում աշխատակիցների եւ հանդիսատեսի տարհանման կազմակերպումը եւ իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Գեղարքունիք

Գավառ համայնքում անցկացվել է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը ՔՊ համակարգը խաղաղից ռազմական դրության փոխադրման ժամանակ» թեմայով շտաբային ուսումնավարժություն: Ճամբարակում անցկացվել է «Հրդեհաշիջումը եւ տարհանումը դպրոցում» թեմայով, իսկ Սեւանում՝ Փրկարարական օգնության ցուցաբերում Սեւանա լճում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Կոտայք

Մարզպետարանում (Հրազդան) անցկացվել է «Հայկական ատոմային էլեկտրակայանի վթարի դեպքում տարհանված բնակչության ընդունման եւ տեղաբաշխման կազմակերպումը եւ իրականացումը» թեմայով, իսկ Սոլակ, Հացավան համայնքներում՝ «Դաշտավայրերում, արոտավայրերում առաջացած հրդեհների հրդեհաշիջման կազմակերպում եւ իրականացում» թեմայով շտաբային ուսումնավարժություններ:

Լոռի

Արջուտ, Բազում, Գուգարք, Դարպաս, Եղեգնուտ, Մարգահովիտ, Փամբակ, Լեռնապատ, Անտառամուտ եւ այլ համայնքներում անցկացվել են «Անտառային հրդեհների հրդեհաշիջման կազմակերպում» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժություններ: Մարզպետարանում (Վանաձոր) անցկացվել է «Գազի պայթյունի հետեւանքով կիսաքանդ բազմաբնակարան շենքում որոնողափրկարարական աշխատանքների իրականացում եւ հետեւանքների վերացում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Շիրակ

Սարապատ, Նոր կյանք, Արեւշատ համայնքներում անցկացվել են «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը երկրաշարժի դեպքում» թեմայով, իսկ Սարապատ եւ Ամասիա համայնքների այլ բնակավայրերում՝ «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը ձնաբքի դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություններ: Գյումրիում, Արթիկում, Անիում անցկացվել են «Տարհանման միջոցառումների կազմակերպումը հրդեհի դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Սյունիք

Կապան, Ակներ, Քարահունջ, Շաքի, Դավիթ Բեկ, Սյունիք, Ներքին Հանդ, Շիկահող համայնքներում անցկացվել են «Տարհանման եւ պատսպարման կազմակերպումը արտակարգ իրավիճակների դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Տավուշ

Իջեւան, Բերդ, Նոյեմբերյան, Դիլիջան համայնքների տարբեր ուսումնական եւ բշժկական հաստատություններում անցկացվել են «Ուժեղ երկրաշարժի դեպքում անձնակազմի գործողությունները» եւ «Հրդեհաշիջման աշխատանքների իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Վայոց ձոր

Վայոց ձոր համայնքում անցկացվել է «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը դաշտայի հրդեհների առաջացման դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն: Գնդեվազ, Ազատեկ, Ռինդ, Չիվա համայնքներում եւ բնակավայրերում անցկացվել են «Հրդեհի առաջացման դեպքում հրդեհաշիջման եւ տարհանման միջոցառումների իրականացում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Սեպտեմբերի 4-ի՝ արտակարգ իրավիճակներում աշխատողի օրվա կապակցությամբ, մայրաքաղաքի եւ բոլոր մարզերի բարձրագույն եւ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում, հանրակրթական դպրոցներում, այլ կազմակերպություններում կազմակերպվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ: Բոլոր մարզերի կարեւորագույն եւ վտանգավոր օբյեկտներում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, փրկարարների մասնագիտական, շարային, ֆիզիկական պատրաստության բարձրացման դասեր:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Հ.Գ. Նախորդ ամիսների համանման միջոցառումները.

Հունվար

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս

Հունիս

Հուլիս

Օգոստոս