Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

Անցած յոթ օրում Հայաստանում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

798
Տարածել

2023 թվականի նոյեմբերի 23-29-ը ժամանակահատվածում Հայաստանի ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի հանրապետության տարածքում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 5 երկրաշարժ

  • Նոյեմբերի 28-ին Ադրբեջանում՝ Շեքի քաղաքից 17 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։
  • Նոյեմբերի 29-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Մակու քաղաքից 9 կմ հյուսիս, 11 կմ հյուսիս՝ 3 բալ ուժգնությամբ եւ 12 կմ հյուսիս-արեւմուտք՝ 4-5 բալ ուժգնությամբ։
  • Նոյեմբերի 29-ին Ադրբեջանում՝ Մինգեչաուր քաղաքից 31 կմ հյուսիս-արեւմուտք՝ 6 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջեւան, Դիլիջան եւ Բերդ քաղաքներում, ինչպես նաեւ Ազատամուտ գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով գրանցվել է 2 երկրաշարժ: Նոյեմբերի 24-ին 6,9 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Հյուսիսային Մարիանյան կղզեխմբի Սայպան մայրաքաղաքից 546 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Երկրաշարժին հետեւել են 5 եւ ավելի մագնիտուդով 15 հետցնցում: Նոյեմբերի 27-ին Պապուա Նոր Գվինեայի Վեվակ քաղաքից 43 կմ դեպի արեւելք տեղի է ունեցել երկրաշարժ, որն ունեցել է 6,5 մագնիտուդ: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»