Գլխավոր Վերլուծություն Օգոստոսի վարժանքներն ու բնակչության ուսուցման այլ միջոցառումները

Օգոստոսի վարժանքներն ու բնակչության ուսուցման այլ միջոցառումները

202
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երեւանի եւ մարզային փրկարարական վարչությունների 2022 թվականի աշխատանքային պլանների համաձայն, օգոստոսին փրկարարները Երեւանի եւ մարզերի տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են վարժանքներ եւ բնակչության ուսուցման այլ ծրագրեր: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ծառայության կազմակերպման վարչությունն ամփոփել է կատարված աշխատանքը: Մասնավորաբար.

Արագածոտն

Արագածավան եւ Արեւուտ համայնքներում անցկացվել է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը քաղաքացիական պաշտպանության համակարգի խաղաղից ռազմական դրության փոխադրման ժամանակ» շտաբային ուսումնավարժություն:

Արագածավան, Գետափ, Դաշտադեմ, Դդմասար, Լեռնարոտ, Ավան, Թաթուլ, Զարինջա համայնքներում անցկացվել է «Բնակչության ազդարարում եւ պատսպարում» հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Արարատ

Մասիս խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերում անցկացվել է «Ազդարարում, տարհանում, պատսպարում», իսկ Արարատում «Արտակարգ իրավիճակների ժամանակ միջին ճնշման գազատարում վթարի հետեւանքների վերացում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Արմավիր

«Արմավիրի մարզային արյան փոխներարկման կայանում» անցկացվել է «Հրդեհի դեպքում տարհանման կազմակերպումն ու իրականացումը», «Հայկական էլեկտրական ցանցեր» ընկերության մասնաճյուղում՝ «Էներգամատակարարման համակարգի վթարի դեպքում հետեւանքների վերացումը», «Պռոշյանի կոնյակի գործարանի» Արմավիրի մասնաճյուղում՝ «Հրդեհի դեպքում տարհանման կազմակերպումն ու իրականացումը գործարանում» շտաբային ուսումնավարժություն:

Խոյ խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերում անցկացվել է «Ազդարարում, տարհանում եւ պատսպարում» հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Գեղարքունիք

Աղբերք, Նորատուս, Տրետուք համայնքներում անցկացվել է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը ՔՊ համակարգը խաղաղից ռազմական դրության փոխադրման ժամանակ» թեմայով, Սարուխան, Սեւան համայնքներում «Ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը եւ հետեւանքների վերացումը» թեմայով, Ծակքարում՝ «Անտառային հրդեհների հրդեհաշիջման կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն:

Մարզային փրկարարական վարչությունում անցկացվել է «Փրկարարական աշխատանքների իրականացումը պայթյունի հետեւանքով վնասված բարձրահարկ շենքում» ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Մարտունու մանկապարտեզներից մեկում անցկացվել է «Հրդեհաշիջումը եւ տարհանումը մակապարտեզներում», Սեւանում՝ «Հրդեհաշիջման եւ տարհանման աշխատանքների կազմակերպում հացի գործարանում» հատուկ տակտիկական ուսումնավարժություն, «Գավառի բժշկական կենտրոնում»՝ «Երկրաշարժի դեպքում աշխատակիցների պաշտպանության կազմակերպումը» օբյեկտային վարժանք:

Կոտայք

Նոր Հաճն եւ Եղվարդ համայնքների մի շարք բնակավայրերում անցկացվել է «Դաշտավայրերում, արոտավայրերում առաջացած հրդեհների հրդեհաշիջման կազմակերպումը եւ իրականացումը» շտաբային ուսումնավարժություն:

Լոռի

Թումանյան, Ախթալա, Ալավերդի, Փամբակ, Լերմոնտովո, Ֆիոլետովո, Ստեփանավան, Գյուլագարակ, Տաշիր, Մեծավան համայնքներում անցկացվել է «Անտառային հրդեհների հրդեհաշիջման կազմակերպում» թեմայով շտաբային ուսումնավարժություն:

Կաթնաղբյուր համայնքում անցկացվել է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Շիրակ

Անի եւ Ամասիա համայնքների մի շարք բնակավայրերում անցկացվել է «Հակառակորդի հարձակման սպառնալիքի դեպքում տարհանման կազմակերպում» շտաբային ուսումնավարժություն:

Գազպրոմ Արմենիա ընկերության Գյումրիի մասնաճյուղում անցկացվել է «Գյումրի քաղաքի Տեքստիլագործների եւ Շչեդրինի փողոցների խաչմերուկում գտնվող ստորգետնյա գազատարից գազի արտահոսքի դեպքում վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպում եւ իրականացում» հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Սյունիք

Կապանում անցկացվել է «Հրդեհի դեպքում հրդեհաշիջման եւ որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը մշակույթի կենտրոնում» հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Կապանում եւ Մեղրիում անցկացվել է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Տավուշ

Արճիս, Լճկաձոր, Բագրատաշեն համայնքներում անցկացվել է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» հատուկ տակտիկական ուսումնավարժություն: «Դիլիջանի բժշկական կենտրոնում» անցկացվել է «Խաղաղից ռազմական դրության անցման դեպքում քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը» օբյեկտային վարժանք:

Վայոց ձոր

Մի շարք համայնքներում անցկացվել է «Հրդեհաշիջումը բենզալցակայանում» հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Եղեգիս համայնքի մի շարք բնակավայրերում անցկացվել է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» գործնական պարապմունք:

Երեւան

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում անցկացվել է Հրդեհի դեպքում աշխատակիցների եւ հանդիսատեսի տարհանման կազմակերպումը եւ իրականացումը» թեմայով, Ոսկե թաս Կինդերլենդ նախակրթարանում՝ «Անձնակազմի գործողությունները երկրաշարժի դեպքում» թեմայով, իսկ «Նարիրտ» գործարանում՝ «Նարիրտ» գործարանի քլորոպրենի արտադրության 1-18 արտադրամասի հրդեհաշիջման կազմակերպումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Երեւանի եւ բոլոր մարզերի կարեւորագույն եւ վտանգավոր օբյեկտներում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, փրկարարների մասնագիտական, շարային, ֆիզիկական պատրաստության բարձրացման դասեր:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Հ.Գ. Նախորդ ամիսների համանման միջոցառումները

Հունվար

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս

Հունիս

Հուլիս